Այսօր՝ 25 սեպտեմբերի 2020թ., 00:00
Կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Իլոն Մասկի հետ խոսակցությունից հետո Քանյե Ուեսթը հրաժարվել է ապրանքանիշի եկամուտներից Միխայիլ Եֆրեմովի 10-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը Մոսկվայի իշխանությունները տարեց մարդկանց խնդրել են տանը մնալ Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել. ոստիկանապետերին ծեծելու հետքերով Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը Հորս արև, խփում են. քաշքշուկ և լարված իրավիճակ դատարանի դիմաց Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել «Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ (տեսանյութ) Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալևի հետ գաղտնի բանակցություններ կան Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկությունները «Դուխովների» եւ «հպարտների» հեղափոխությունը Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո Շնորհակալագրից զրկված պաշտոնյան ավելի բարձր պարգեւ կստանա Հերթական ստոր քայլն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու Շարքային քաղաքացուց մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա... Արսեն Թորոսյանը նույնպես աղբամանում է (տեսանյութ) Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևն ինչ-որ կոմպրոմատ ունի ու Նիկոլի թրաշից բռնած քարշ ա տալիս Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը NBA. «Լեյքերսն» ավելի մոտեցավ եզրափակիչին Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․ Արծվիկ Մինասյան Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին Հոկտեմբերի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի դատավորների դեմ ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա․ փորձագետ ՍԴ նիստերի քվեարկություններին չեմ մասնակցել, քանի որ Աշոտ Խաչատրյանի գործողություներն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. Սմբատ Գոգյան Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն. Էնֆիաջյան Արսեն Թորոսյանի թիրախը դպրոցն ու համալսարանն է ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում Մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներն արդեն մի քանի օր է, ինչ անցել են տեղեկատվական պատերազմի Ալիևը ՄԱԿ-ում իր երկրորդ ելույթում բացեց իր երազանքների արկղիկը, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր 9 անդամները ակտիվ ներգրավվեն գործընթացին Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ու լկտի ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը (տեսանյութ) Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչեւ 150 հազարանոց սեղանի հաշիվներ. Իշխանությունը բարգավաճում է «Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան Գրիզլի արջը Ալյասկայում որսորդի է սպանել Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին Դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. նա դատարանում է (տեսանյութ) Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին Անձնավորված քայլերի տիրույթում. գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. Ինչ կա մտքին Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից Ռամզան Կադիրովը հրապարակել է իր մանկության լուսանկարը Օպերատորը եթերի ժամանակ այնքան է տարվել, որ ցուցադրել է հաղորդավարուհու մարմնի իր սիրելի հատվածը (տեսանյութ) Բնակարան ՌԴ-ում, ավտոմեքենա, հողամաս. ՔՊ-ական թաղապետերի ճոխ ձեռքբերումները Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել. Հրայր Թովմասյան Պետական բյուջեում գումար չկա, բայց պարգևավճարների, ինքնաթիռ ներկելու և իրենց ճանապարհորդությունների համար գումար կա. Վարդան Բոստանջյան Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) 2018 թվին խաբելով եկել են իշխանության, հիմա խաբկանքից են խոսում. քաղաքացի Բանկային համակարգում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել իրազեկումը, պարզեցնել պայմանագրերը. Արման Թաթոյան ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային գերության, ստրկության մեջ. Արման Աբովյան (տեսանյութ) Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է, որքան էլ դիմադրեք և ցուցաբերեք անգործություն․ Արթուր Ղազինյանը՝ ՀՔԾ-ին ՔՊ վարչությունը փակ նիստ է հրավիրել (տեսանյութ) Հայ պարարվեստի մոսկովյան նվիրյալների անակնկալը՝ Հայաստանի անկախության կապակցությամբ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել Չափորոշիչների պատճառով փոխնախարարը հրաժարական տվեց NBA. «Մայամիին» մեկ հաղթանակ է բաժանում եզրափակիչից Ինչպես դադարել հայուհի լինել, եւ ինչ առնչություն ունի դրան Քանյե Ուեսթը. նոր սթենդափ Կարինա Մեյխանջանյանից (տեսանյութ) Կատու կինը, կալանավորվել է հանցագործությունների շարքի պատճառով Իլոն Մասկը հայտարարել է 25000 դոլար արժողությամբ Tesla էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին Իլինոյսի բնակիչը 60 տարի պահել է Ռիչարդ Նիքսոնի լրիվ չկերած բրդուճը
Հարցում

Պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ: Վերջիններիս վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում գործող «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն», «Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ներին:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ տարիներ շարունակ գործել են ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորված չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնք դրսևորվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների, մատակարարված ջրաքանակների, կրած վնասների վերաբերյալ տվյալների կեղծմամբ, պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարների յուրացմամբ: Մասնավորապես՝ որոշ դեպքերում 2016-2018թթ. ընթացքում ՋՕԸ-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները, առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները գրանցել են ոչ թե խորանարդ/մետրով, այլ՝ հեկտարներով: Վերջինիս պատճառով բաժանորդները փաստացի զրկվել են մատակարարված ոռոգման ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Բացի այդ՝ կատարվել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառել են էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացվել մատուցված ծառայությունների ծավալները:

Արհեստական այս եղանակներով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Առանձին դեպքերում կնքվել են վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Այս սխեմաները կիրառվել են ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից ոչ պատշաճ կատարելու, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու պայմաններում: Առանձին ՋՕԸ-ների պարագայում արձանագրվել են դեպքեր, երբ ՀՀ-ից քաղաքացիների բացակայելու պայմաններում, նրանց հետ կազմվել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, որոնց հիման վրա վերջիններս հրամանագրվել են որպես ջրբաշխներ: Իսկ նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացվել են:

Նշված չարաշահումների պատճառով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 5,7 միլիարդ դրամ: Քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով իրականացվող քննչական և դատավարական գործողություններով միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց շրջանակներն ամբողջականացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատականներ տալու, չարաշահումներով պետությանը հասցված նյութական վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ:

«Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, որով միայն նախնական հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է 1մլրդ ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 2016-2017թթ. «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրած անձին:

Նշված բնույթի հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan