Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից. նա պատմել է՝ ինչ է ասել իրեն Տիգրանը դեպքի օրը
Հոկտեմբերի լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում հանցագործներին վնասազերծելիս ծեծի ենթարկված ոստիկան Արմեն Հակոբյանը քիչ առաջ դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԿ–ի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Վերջինս նշե,ց որ ոստիկանն արդեն իրեն լավ է զգում։
Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:
Նկարում Արմեն Հակոբյանն է՝ բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանի հետ։