Օդաչուն ազատվել է աշխատանքից ինքնաթիռի ղեկը դերասանին վստահելու համար (տեսանյութ)
Եգիպտոսում օդաչուն աշխատանքից հեռացվել է՝ տեղի հայտնի դերասաններից մեկին ինքնաթիռի ղեկը վստահելու համար, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օդաչուն եղել է եգիպտական մասնավոր ավիաընկերություններից մեկի աշխատակից: Նա հեռացվել է այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում եգիպտացի հայտնի դերասան և երգիչ Մուհամմեդ Ռամադանը կառավարում է օդանավի ղեկը, իսկ օդաչուն նստած է նրա կողքին:
Տեսանյութի հրապարակումից հետո Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը որոշել է չեղարկել օդաչուի լիցենզիան և նրան հավերժ զրկել թռիչքներ կաարելու իրավունքից: Իսկ նրա օգնականն աշխատանքից ազատվել է մեկ տարով:
Նշվում է նաև, որ Էր-Ռիադ թռչող ինքնաթիռում ուղևորներ են եղել:
☝