Այսօր՝ 19 փետրվարի 2020թ., 00:00
Փաշինյանը չունի քաղաքական հենարան. թերեւս Լուլուն ճիշտ էր Կապելոն առաջարկել է ցմահ որակազրկել ռասիստական արտահայտություններ անող ֆանատներին Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատը կսկսվի մարտի 17-ին Թուրքմենստանում ուսուցիչներին պարտադրել են գրել միայն կանաչ գրիչով Տիգրան Ավինայնաի մոտ քննարկվել են «Հին Երևանի», Կոնդի եւ 33-րդ թաղամասի ծրագրերը Ամերիկան կխորտակվի «Տիտանիկի» պես․ Խամենեի Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ. ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին Արա Բաբլոյանի գործով դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը մերժվել է Արդեն նկատելի են հանրաքվեի օրենքի խախտումներ․ Արսեն Բաբայան «Բարսելոնայում» խոշոր սկանդալ է. ակումբի ղեկավարությունը կարող է հրաժարական տալ Բորիս Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Մխիթարյան. Պատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը (ֆոոտ) ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է Սիրիայի հարցում ամենասկզբից էլ ամբողջ աշխարհի տեսակետը սխալ է եղել. Աբդուլլահ Գյուլ Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին ԱՄՆ-ում աշակերտները համադասարանցիներին ծաղելու համար Թրամփի արտահայտություններն են կիրառում Կռվել է 50 տարի և ոչ մի պարտություն չի կրել. ըմբիշ Հսկա Գամայի պատմությունը 276.000 դոլար պարգևավճար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք. Yerkir.am Մալթայի չափ սառցի զանգված է պոկվել Անտարկտիդայից Աֆղանստանի իշխանություններն ուղիղ բանակցություններ են ակնկալում թալիբների հետ 10 000 կիսամերկ տղամարդ մասնակցել է ամենամյա փառատոնին (լուսանկարներ, տեսանյութ) 16-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. Նրա մոտ երկու կռփազենք է հայտնաբերվել Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է Windows 10-ի թարմացումը հանգեցրել է մահվան կապույտ էկրանի Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Վրաստանի խորհրդարանում խոսնակի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը միացրել է ԽՍՀՄ օրհներգը (տեսանյութ) Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը Վանում 2 երկրաշարժ է գրանցվել «Հարս չկա»՝ դերասանական նոր կազմով նոր սիթքոմ «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական թիմից «Բարսելոնայում» խոշոր սկանդալ է. ակումբի ղեկավարությունը կարող է հրաժարական տալ Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները Ինչպե՞ս կրկնակի կրճատել սրտի կաթվածի ռիսկը. գիտնականները խոսել են անսպասելի միջոցի մասին Պեկինում 6 օրում պաշտպանիչ դիմակներ արտադրող գործարան կկառուցվի Դուբայի թագաժառանգը տեսանյութով ցույց է տվել՝ ինչպես է մարդը նոր սարքի միջոցով օդում թռչում 170 կմ/ժ արագությամբ «Ապշեցնող մարմին». Ջենիֆեր Լոպեսը՝ սպիտակ լողազգեստով Էմինեմի հայտնի երգի տեսահոլովակի դիտումները YouTube-ում գերազանցել են 1 միլիարդը (տեսանյութ) Երգչուհի Վալերիայի «հայկական» կերպարը գրավել է նորաձևության գիտակ Ալեքսանդր Վասիլևին Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը. գիտնականներ Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը. Փաշինյանի գրառումը Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության նախարար նշանակվելու մասին ՆԱՍԱ-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի եւ Տրիտոնի վրա առաքելությունների Ոչնչացվել է 54 000 ժամկետանց ձու. Բացի այդ հայտնաբերել են մոտ 130 000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ Գիտնականները ստեղծել են թեւնոց, որը կպաշտպանի գաղտնալսումից Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար «Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». Փաշինյան Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի. ՍԴ դատավոր Երեւանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը» Աջափնյակի նախկին թաղապետի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան «Մենք ունեցել ենք ինքնասպանությունը կանխելու 8 դեպք». ԶՈՒ ԳՇ պետ «Գոլոս Արմենիի». Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծելն է Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա մեջ, էսօր էլ կստորագրեմ. ՍԴ դատավոր «Եթե սկզբունքային խնդիրներ առաջանան, կարող եմ հրաժարական տալ».Արրտակ Դավթյանը՝ իր ու Դավիթ Տոնոյանի հարաբերության մասին «Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք Ադրբեջանի նախագահը Մյունխենի հանդիպումն օգտագործեց ընտրությունների արդյունքներից ուշադրությունը շեղելու համար. փորձագետ Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար Վայ այն պետությանը, որի ՍԴ-ն ձեւավորվում եւ գործում է քաղաքական շարժառիթներից ելնելով․ Գեւորգ Պետրոսյան «Չի կարող բանակում դա չլինել». Արտակ Դավթյանը՝ քրեական ենթամշակույթի մասին Հայաստանի իշխանություններին անհարմար հարցեր են տալու Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին. փաստաբան Թուրքիայի իշխանությունները թույլատրել են խռովարարների հետ կապերի մեջ կասկածվող 98 մարդու ձերբակալությունը Վերաքննիչը բավարարել է Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքը. նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը վերացվել է Քաղաքապետարանում թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան Հակասահմանադրական պրոցեսին ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ․ Լեւոն Քոչարյանը՝ հանրաքվեի մասին 2021-ին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Արտակ Դավթյան Ֆուտբոլը կարող է տեսողությունը վնասել. հետազոտություն Լոնդոնը մտադիր է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները կառուցել միայն իրավահավասարության հիմունքներով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների, 6 անգամ՝ դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել Ryanair-ն իր հաճախորդներին է ներկայացրել Երեւանի զբոսաշրջային հնարավորությունները Անխուսափելի պաշտոնանկություն
Հարցում

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը դարձավ բուռն քննարկումների թեմա։ Արցախի պետական դրոշի բացակայությունից բացի, մարդիկ հետաքրքրվում էին նաեւ հանդիպման օրակարգով։ Ինչպե՞ս էր ստացվել, որ տեւական դադարից հետո Փաշինյանն ու Սահակյանը հայտնվել էին մի սեղանի շուրջ։ Ընդունե՞նք, որ երկու հայկական պետությունների ղեկավարները հասկացել են, որ լարված փոխհարաբերություններն ու իրար հետ Ֆեյսբուքով խոսելը, ավելի ճիշտ՝ պատերազմելը, ոչ մի լավ տեղ չի տանելու, ու պետք է վերջ դնել այդ ամենին։ Թե՞ արցախյան հարցի շուրջ կարեւոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք էլ պարտադրել են այդ հանդիպումը, գրում է hraparak.am-ը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Փաշինյանն Աշխաբադում երկժամյա զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում տրված ճաշի ժամանակ։ Իսկ նախօրեին էլ Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների մասին, թե, իբր, իրեն հայտնի է, որ պայմանավորվածություն կա, որպեսզի Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ։

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էին երկու ամիս առաջ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում։ Արցախի նախագահի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հաճախակի հանդիպումները լավ հարաբերությունների նշան են, եւ ճիշտ հակառակը․ «Չի նշանակում՝ ինչքան հաճախակի են հանդիպում, ավելի մոտ են, ինչքան ուշ-ուշ են հանդիպում, ավելի վատ են։ Ըստ անհրաժեշտության հանդիպումներ լինում են»։ Փորձեցինք պարզել, թե ինչ «նշանավոր իրադարձություններ» են եղել, որի մասին հիշատակվում է Արցախի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ, եւ ինչ տեղեկություններ են փոխանցվել վարչապետին։ Նաեւ՝ ինչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանը «վերջին շրջանում տեղի ունենած կարեւոր հանդիպումներից ու քննարկումներից», որի մասին հայտնում են կառավարության հաղորդագրության մեջ։

Դավիթ Բաբայանը հիշեցրեց միայն, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Երեւանում եւ հանդիպում են ունեցել իրենց արտգործնախարարի, իսկ երեկ էլ՝ Արցախի նախագահի հետ․ «Բայց սա միակ հարցը չէ․ քննարկվել են տնտեսական համագործակցության եւ մի շարք այլ հարցեր։ Վարչապետը տեղեկացրել է նախագահին Արցախի հարցի հետ կապված իր հանդիպումների ու քննարկումների մասին»։ Նոր փակագծեր չբացեց խոսնակը։ «Եվ հետո՝ պարտադիր չէ, որ նոր զարգացումներ լինեն, ընդամենը աշխատանքային քննարկում էր»։ Հետաքրքրվեցինք՝ Ալիեւի հետ երկժամյա քննարկման ընթացքում դրական տեղաշարժ եղե՞լ է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի տեսլականի մասով։ «Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցում կա միայն մեկ խոչընդոտ․ դա Ադրբեջանն է։ Ինչպես հայտնել էին, եւ տեսնում ենք՝ Ադրբեջանը չի պատրաստվում կառուցողական քայլի գնալ եւ ընդունել այդ առաջարկը, եւ դա բավական բարդ գործընթաց է լինելու։ Ադրբեջանը չի փոխում իր տեսակետը, իսկ այն, որ պաշտոնական Երեւանը շարունակում է ջանքեր գործադրել՝ վերականգնելու Արցախը բանակցություններում, դա հեշտ հարց չէ»։

Իսկ պաշտոնական Ստեփանակերտին հայտնի՞ են Փաշինյան-Ալիեւ վերելակային հանդիպման մանրամասները, եւ արդյոք իրենք կիսո՞ւմ են Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կա փոխպայմանավորվածություն Արցախը բանակցությունների սեղան չվերադարձնելու հարցում։ «Բալասանյանը քաղաքական գործիչ է, ես չեմ ուզում մեկնաբանել իր խոսքերը»,- ասաց Բաբայանը։ Իսկ տեսնո՞ւմ է անհրաժեշտություն, որ Արցախի իրավապահ մարմինները Բալասանյանից բացատրություն պահանջեն․ այդպիսի կոչեր են հնչում նրա վերջին ասուլիսից հետո։

Այդ հարցից Բաբայանը խուսափեց՝ տալով անորոշ պատասխան․ «Ինքն ասուլիսի վերջում ասել է, թե երբ կներկայանա։ Այնպես որ՝ այդ հարցն իրեն պետք է տալ»։ Հարցրինք նաեւ՝ Արցախում համաձա՞յն են Բալասանյանի մեկ այլ գնահատականին, թե Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Խոսնակի պատասխանն առավել քան ուշագրավ էր․ «Գիտեք, ես կասեմ մի բան, ես չեմ էլ ուզում մտածել կամ կասկած ունենալ, որ ՀՀ ղեկավարությունն արցախադավ քաղաքականություն վարի, դա լինելու է հայադավ քաղաքականություն, ո՞նց կարող է ՀՀ ղեկավարը նման քաղաքականություն վարի»։ Նկատի ունեք՝ շարունակի առաջին նախագահի քաղաքականությո՞ւնը։ «Չէ, քայլ կատարի, որը Արցախին դեմ լինի, հայի պետականության դեմ գործի»։ Հարցը վերաբերում էր առաջին նախագահի գիծը շարունակելուն։ «Դե, գիտեք, չպիտի գնանք՝ անցյալը փորփրենք, ես ասում եմ այն, ինչին պիտի բոլորը հետամուտ լինեն»։

website by Sargssyan