Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 19 միլիոն դրամ
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի վարչապետի աշխատակազմին: Հարցը չզեկուցվող է, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականին հատկացնել 19,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):