1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2019թ., 00:00
Ադրբեջանական սադրանք Միլանի հայկական եկեղեցում՝ Փաշինյանի հանդիպման ժամանակ Բժիշկը մահացել է ինֆարկտից, քանի որ գործընկերները չեն կարողացել ճիշտ ախտորոշում տալ Թուրքիան չպետք է պատերազմից փախչող մարդկանց օգտագործի ԵՄ-ի վրա ճնշման համար. Եվրախորհրդարանի նախագահ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ՆԱՏՕ-ին կոչ է արել նոր կյանք սկսել Բյուջեից սուբսիդավորում չի լինի, բայց ջրի սակագինը կմնա նույնը․ Գարեգին Բաղրամյան Ադրբեջանում աճել են ամուսնալուծությունները Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում Ինչ է սպասվում Արայիկ Հարությունյանի դեմ դուրս եկած ուսանողներին Վարչապետի խորհրդականը համարում է, որ Հենրիխ Մխիթարյանը թքած ունի հավաքականի վրա Ցավոք, չեմ կարող մասնակցել «Վերնատուն» ակումբին․ Արա Վարդանյանի նամակը բանտից Սիրուշոն Լոս Անջելեսում կմասնակցի հայկական զարդերի ցուցահանդես-վաճառքի միջոցառմանը Կամ Փաշինյանն ավելի մեծ կոռուպցիայի մեջ է գազի գործով, կամ նրա հերթական ստի փուչիկը պայթեց Հերթը հասավ հաշվապահին Ինչո՞ւ են հարսանիքի ժամանակ գյուղապետի որդին, եղբայրն ու եղբորորդին վիճաբանել իրենց ազգականի հետ․ մանրամասներ Լիբանանում դեռ անորոշություն է տիրում․ Շահան Կանդահարյան Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք, դա ամենամեծ բանն է, որ կարող եք անել Հայաստանի համար. հայ գիտնականը՝ Փաշինյանին Ուշագրավ գրություն համայնքապետներին. ամեն ինչ ԼԳԲՏ համայնքի համար Արցախյան հակամարտության շուրջ կարծես թե հասունանում է ինչ որ անհասկանալի գործընթաց Հայկ Մարությանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Երևանում Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ․ Հրաչյա Հակոբյան «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մոտոերթ`«Տղա´ եղեք» կարգախոսով (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «բռնազավթած տարածքները» Ինչո՞ւ մաքուր օդին սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար Նիկոլապետություն․ Նիկոլի այցից 13 օր անց հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարը Քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել Թուրքիայում Դա սուպերերջանիկ օր էր, ես հաղթեցի. Նատալյա Վոդյանովա Նիկոլ Փաշինյանը Միլանում հանդիպում է հայ համայնքի հետ (ուղիղ) «Տաթևը դրախտ է երկրի վրա»․ ռուս բլոգեր (լուսանկարներ) Բաքվում հարսանեկան մեքենա է այրվել (տեսանյութ) Եվս մեկ վարկ՝ 10 մլն դրամ վարկ ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար Սուրիկ Խաչատրյանը ՀՀ կվերադառնա բուժման ավարտից հետո ՀՀ-ում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ ինստիտուտ, սուրճ խմել եւ վերադառնալ տուն. Փաշինյան Ենոքավանում ընձառույծը հարձակվել է որսորդի վրա Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է ԵՄ երկրների բոլոր ղեկավարներով Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունը բարելավվել է Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է «ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն». լրատվամիջոցներ Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մոտ է Թութանհամոն փարավոնի մահվան գաղտնիքի բացահայտմանը Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցանկանում են հավասարեցնել երեխաների իրավունքներին Հունաստանում հանգած հրաբխի վայր այցելած զբոսաշրջիկը լուրջ այրվածքներ է ստացել (լուսանկարներ) Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանական բաժանմունքի Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները Կոտայքի մարզի դատավորը դատապարտվեց 7 տարի, փաստաբանը՝ 2 տարի ազատազրկման Կառավարությունը լուծարում է ներքին աուդիտի բոլոր վարչությունները` ինչ են անելու աշխատողները Զելենսկին հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Թուրքիան կալանավորված լրագրողների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ խուլիգանության համար. գործը դատարանում է Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել Ե՞րբ կլուծվի Երեւանում տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»՝ հակամարտությանը վերջ տալու համար ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության Մայրավանքում գրառում է կատարել «Ոսկե գրքում» (տեսանյութ) Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». ուղիղ Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գևորգ Հովհաննիսյան Իշխանության ծրագիրն աշխատեց, Վազգեն Մանուկյանն ու մյուս հնաբնակները չդիմացան գայթակղությանը. Ղազինյան Մայլի Սայրուսը բուռն սիրավեպից մեկ ամիս անց բաժանվել է Քոդի Սիմփսոնից. Mirror ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը Նամակ եմ ստացել Կադաստրի կոմիտեի աշխատակցից՝ կոռուպցիոն սխեմաների մասին, որոնց Սարհատ Պետրոսյանը ընթացք չի տվել.Ավինյան Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծում առկա են մի շարք խնդրահարույց կետեր. Հայտարարություն Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատմել է իր լավագույն ելույթի մասին (տեսանյութ) Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բողոքի ալիքները Իրանում եւ ուղղորդված տեղեկատվությունը Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները. Գևորգ Պետրոսյան Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Փաստորեն հիմա էլ շատ ակտուալ է Ռուբեն Ռշտունու կոչը՝ պատմություն է պետք սովորել Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կբերեն ներքաղաքական կյանք. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Մելի մասին ֆիլմը ֆինանսավորելը տպավորություն է ստեղծում, որ ՀՀ-ն արժանի մարզիկներ չունի, դրա համար էլ նման խնդիր ունեցող մարդու մասին է ֆիլմ նկարում (տեսանյութ) Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 1 մլն դրամով կմեկնի Ֆրանսիա Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են ՀԽ-ի շուրջ «հրահրվող բացասական մթնոլորտը» Արդարադատության նախարարությունը ցանկանում է նախարարին ու ՔԿԾ պետին մեդալ ու պարգևատրումներ տալու լիազորությամբ օժտել. նախագիծ Ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ Նոր զուգարանների համար՝ 5 միլիոն դրամ, բուկլետների համար՝ 18 միլիոն Վրաստանի ընդդիմության «գենպլանը»․ մեծ ակցիա՝ նոյեմբերի 25-ին «ԿԳՄՍ նախարարը բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան (տեսանյութ) «Դատավորների մասին դոսյեներն ԱԱԾ-ում են, և դրանց տերը Նիկոլ Փաշինյանն է». Զարուհի Փոստանջյան
Հարցում

Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին

«Փաստը» գրում է. 

«Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնակչության շրջանում մեծ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին հաջողվելու է ապահովել երկրի սրընթաց զարգացումը, սակայն նույնիսկ մեկուկես տարի անց էլ նշված զարգացումը տեսանելի չէ։

Քաղաքացիների մոտ հույսերն արթնացրել էր Փաշինյանը իր հայտարարություններով, թե իր պաշտոնավարման արդյունքում պետբյուջե մուտք են արվելու պետությունից գողացված միլիարդավոր դոլարները, արդյունքում բարելավվելու է բնակչության սոցիալական դրությունը և այլն։ Վերջինս նաև խոստացել էր ներդրումային բում ապահովել ու վերացնել մենաշնորհները։ Ավելին՝ ասել էր, թե կախարդական փայտիկ ունի:

Եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում քաղաքացիները մեծ եռանդով էին հետևում կառավարության գործունեությանը, ապա վերջին շրջանում իրավիճակի փոփոխություն է նկատվում։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ կառավարությունը փորձում է գունավոր ակնոցներով ներկայացնել երկրում առկա իրադրությունը։

Այս նպատակի համար իշխանության կողմից բնակչությանը հրամցվում է ինֆորմացիոն փուչիկ, որի նպատակը քաղաքացիների ուշադրությունը իրական և կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից շեղելն է։

Թերևս սրանով է պայմանավորված, որ հանրային լայն քննարկման առարկա են դառնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր աղմկահարույց քրեական գործերի հարուցումը, օրհներգի կամ զինանշանի փոփոխության թեման, Փաշինյանի արած սելֆիները, փոքր նշանակություն ունեցող տարբեր հանդիպումները, փառատոնները և այլն։

Ցանկացած փոքր ու միջին ձեռքբերում, որին հասնելու համար կառավարության կողմից հատուկ ջանքերի գործադրում պետք չէ, Փաշինյանը գունազարդված ձևով, 100 փաստերի կամ այլ ձևաչափով հրամցնում է հանրությանը։

Այնինչ նախկինում էլ են եղել այդպիսի հարյուրավոր, գուցե նաև հազարավոր ձեռքբերումներ, ուղղակի դրանց մասին շատ չի խոսվել։

Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, ապա իշխանությունները նախ և առաջ փորձում են դրանցում մեղադրել նախկիններին՝ նշելով, թե այդ խնդիրները գալիս են նախորդ կառավարություններից, և իրենք ամեն ինչ անելու են իրավիճակը շտկելու ուղղությամբ և այլն։

Շարունակվում է կիրառվել նաև այն հնարքը, թե ռևանշիստները դավադրություն են նախաձեռնել և չեն թողնում, որ կառավարությունը զարգացնի երկրի տնտեսությունը։

Լուրջ խնդիր է նաև այն, որ չնայած հանրության ուշադրությունը շեղելու կառավարության ջանքերին, մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել կառավարության կողմից պետբյուջեի գումարների վատնման թեմաներին, որոնցից են, օրինակ՝ կառավարության ներկայացուցիչների և պատգամավորների գործուղումների և այցելությունների համար ճոխ և անհիմն ծախսերի կատարումը, 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը, վերջերս 48 մլն 900 հազար դրամի հատկացումը Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, հատուկ չվերթով ԱՄՆ մեկնելը և այլն։

Այնինչ, երբ Փաշինյանը և իր գլխավորած ուժը ընդդիմադիր էին, այն ժամանակվա իշխանություններին էին մեղադրում վատնումների մեջ։

Կառավարության կողմից կիրառվող հնարքներից մեկն էլ խնդրահարույց հարցերից խուսափելն է, կամ դրա մասին ցուցանիշներ չտրամադրելը։

Ստացվում է, որ Փաշինյանը մի կողմից՝ սելֆիների և ուղիղ եթերների միջոցով փորձում է ցույց տալ, թե կառավարությունը թափանցիկ է հասարակության համար, սակայն մյուս կողմից՝ հասարակությունից գաղտնի են պահվում այն ցուցանիշները, որոնք կառավարության օգտին չեն։

Օրինակ՝ Փաշինյանը կարող է կառավարության նիստում և ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալ թանգարաններ այցելությունների աճի ցուցանիշին, սակայն կառավարությունը չի հրապարակում ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման թվերը։

Իրականում հնարավոր չէ բնակչությանն անընդհատ կերակրել միևնույն ինֆորմացիոն հոսքերով և առկա խնդիրները պահել թաքնված վիճակում, քանի որ այդ պրոբլեմները ժամանակին լուծում չստանալու արդյունքում պայթելու են՝ իրենց բացասական հետևանքներով։

Օրինակ՝ երբ թաքցնում են արտագաղթի ցուցանիշները և քայլեր չեն ձեռնարկում, որ այն դադարի, դրանով նպաստում են արտագաղթի ավելացմանը, և մի օր ստիպված են լինելու ընդունել, որ այդ խնդիրը կա։

Այս հարցում տեղին է բերել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, թե «հնարավոր է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, բոլորին` որոշ ժամանակ, սակայն հնարավոր չէ մշտապես խաբել բոլորին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan