1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 նոյեմբերի 2019թ., 00:00
Ինչպես ենք տնօրինում Սևանա լճի ջուրը Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում Ինչպես և որտեղ են նշում Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (լուսանկարներ) ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն Միխայիլ Շուֆուտինսկին հայտնել է՝ երբ տեղի կունենա իր հարսանիքը Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է աշխարհում ԵՏՄ գրավչության աճի մասին Թերապեւտ-շները կօգնեն ԱՄՆ կոնգրեսականներին ազատվել սթրեսից իմփիչմենթի ժամանակ Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել. ԶԼՄ Բրիտանացի գիտնականները պարզել են մեկ տարում մարդկության անհետացման հավանականությունը Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ են ձերբակալվել Քուվեյթի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել Մարիամ Փաշինյանը փչում է 21–ամյակի ծննդյան տորթի մոմը (տեսանյութ) Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ «Բոլոր փարիզեցիներից դուստրս, չգիտես՝ ինչու, հայի ընտրեց». «հայ պապիկ» Դմիտրի Դիբրովը 60 տարեկան է Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍՆ Ֆրանսիայի հարավ-արեւելքում հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ վատ եղանակի պատճառով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն աննախադեպ էր. իրավաբանությունն այս մակարդակին երբեք չէր իջեցվել. Երվանդ Վարոսյան Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով «Այն, որ հայկական կնիքն այստեղ ոչ մի լավ բան չի խոստանում, արդեն պարզ էր». անձնագրում առկա հայկական կնիքի պատճառով ռուս լրագրողը մնացել է ադրբեջանական անցակետում Ռուսաստանում ուսանողը կրակել եւ սպանել է սովորողներից առնվազն մեկին Կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը. նախարար Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից «Կարծում էի՝ բոլորը կողմ կլինեն». Օրինագծի տապալումը Արարատ Միրզոյանի համար անակնկալ է եղել ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան Փաշինյանը խոսեց անկանխիկ դրամաշրջանառությամբ մուրացկանների մասին «Սպայկայի» բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ. Նարեկ Մութաֆյան Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը. Միքայել Մինասյան Վենետիկին, այդ թվում Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները Արա Բաբլոյանին հավանաբար չեն կալանավորել, քանի-որ նա ավելի շատ հեղինակություն ունի. Ա. Բաբայան ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա Կառավարությունը Հայաստանը դրեց նոր պարտքի տակ ՀՀ ԱԳՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը Գիտնականները պարզել են, թե երբ է մարդու մոտ առաջանում արդարության զգացողություն «Խաղաղ պատերազմ» երիտասարդական աշխատաժողովը․ ուղիղ Կլինե՞ն արդյոք նավթավերամշակման գործարաններ Հայաստանում. նախարարի պարզաբանումը «Պատերազմն ավարտված է։ Եթե դու ուզում ես դա». Յոկո Օնոն հայերենով պաստառ է հրապարակել Պարզվում է՝ Նեղոս գետը 6 անգամ ավելի հին է, քան կարծում էին Հոնկոնգում կաթվածահար է հանրային տրանսպորտը, չեն աշխատում շատ կրթօջախներ Ինձ համարում եմ ոչ թե քաղբանտարկյալ, այլ պատանդ. Արսեն Բաբայան «Դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն». Վարչապետը՝ «օդի տուրքը» հանելու մասին Նոյեմբերի 17-ին հայաստանցի լրագրողներ են այցելելու Ադրբեջան, պնդում է «Թուրան»-ը Երևանի թիվ 116 դպրոցի բակում դասի ժամին կրակոցներ են հնչել Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում վերջին տարիներին զուտ ներդրումները ՀՆԱ-ի հանդեպ կազմել են 17-18 տոկոս. նախարար ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու աղմկահարույց նախագիծն ընդունվեց Ավելի քան 325 մլն դրամ՝ ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպելու համար Կհամարեմ, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կազատվենք ժանգոտ «բուտկաներից» եւ մեքենաների «ռամաներից» Փաշինյանն վարձահատույց է լինում իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին. Ղազինյան Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում է Աթոռ՝ Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Արցախի հարցում բուռն, չերևացող գործընթաց է գնում. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թայլանդի բռնցաքամարտի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում (տեսանյութ) Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է, ու այն, ինչ այն ժամանակ էր ասում, տարբերվում է. Վիգեն Ստեփանյան Արսեն Բաբայանի և նրա պաշտպանների մամուլի ասուլիսը 2019 թ. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետը ԱԺ ամբիոնից իր պաշտպանության տակ առավ տրանսգենդերության քարոզը Որտե՞ղ է բացակայում Հայաստանը Հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս Ոսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ) Պիտի ապացուցենք, որ Հայոց Լեզուն, Հայոց Պատմությունը մեզ համար սրբություն է և մեր ապագայի համար պարտադիր. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում տհաճ անակնկալ էր սպասվում «ՀՀ վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն. էս ուր ենք հասել, ժողովուրդ». Սիմոն Մարտիրոսյան Տրանսգենդերին վերցնելով իր հովանու տակ՝ Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը Երկրի ղեկավարը իր քաղաքացու մասին խոսելիս չի կարող օգտագործել նման արտահայտություններ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին Գիտնականները ցույց են տվել Երկրի «վերջին սառցե գոտու» աղետալի հալչումը Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ Ամերիկացի սենատորն Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը «Այն, ինչ Լավրովը «պարտք» է Ադրբեջանին երևանյան այցից հետո, կվերադարձնի Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով Հնչեղ դատավարությունների փակուղին Ի՞նչ փոփոխություններ կլինեն վարորդներին տուգանելու բալային համակարգի նախագծում
Հարցում

Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին

Երեկ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այս մասին ասված է նախագահի հրամանագրի մեջ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»:

Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը, ով կանգնած է Ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում, պահպանել է նաև երկրի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

Երբ Գրիգորի Հայրապետովը դեռ նոր էր նշանակվել ԱԱԾ պետական պահպանության պետի պաշտոնում, բոլորը, այդ թվում՝ նաև իշխանական մամուլը, ակտիվորեն շրջանառում էին այն թեզը, թե գրեթե բոլորը զարմացած են, որ սա նույն մարդն է, ով պահպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

«Նշվում է, որ Հայրապետովի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում նոր պաշտոնի նշանակվելը վկայում է պետական ինստիտուտի՝ ԱԱԾ-ի, պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, որը պայմանավորված չէ պետության ղեկավարների, անհատների նախասիրություններով:

Գնդապետ Գրիգորի Հայրապետովը, պատասխանատու լինելով Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի անվտանգության համար, իրականում ծառայում է պետությանը»,- սա էլ մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքից:

Եվ իսկապես Գրիգորի Հայրապետովի ողջ կենսագրությունը խոսում է հենց այն մասին, որ նա միշտ վեր է կանգնած եղել անձերից ու անուններից ու միշտ ծառայել է իր երկրին՝ պետության շահը վեր դասելով օրվա քաղաքական շահարկումներից բոլոր ժամանակներում, բարձր պահելով պետական պահպանության ծառայության՝ որպես ազգային պետականության խորհրդանիշի անունը:

Գրիգորի Ալբերտի Հայրապետովը մինչ այդ բարձր պաշտոնին նշանակվելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է 2006 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:

Ծառայել է խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում: Այդ գործում իր կողմից ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի, զսպվածության, չափավորության ու անկողմնակալության համար միշտ մեծապես գնահատվել է երկրի նոր ղեկավարների ու կոլեգաների, ինչպես նաև ՌԴ, ԱՊՀ, ԱՄՆ, ԵՄ ու այլ երկրների իր կոլեգաների կողմից: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները:

Երեկ այսպիսի կենսագրությամբ կադրային սպայից ազատվեց Նիկոլ Փաշինյանը: Իրադարձություններից առաջ չընկնելով՝ չենք կարող, իհարկե, պատկերացնել, ունի՞ արդյոք վարչապետ Փաշինյանն իր կադրային բազայում Գրիգորի Հայրապետովի կարգի երկրորդ պրոֆեսիոնալ, սակայն մի բան պարզ է, որ վերջինս, բնականաբար, չտեղավորվելով այսօրվա պաշտոնյայի ստանդարտ տեսակի տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, շարքային պաշտոնյա չէր: Նա այն պաշտոնն էր զբաղեցնում, որն անմիջականորեն պատասխանատու է երկրի ղեկավարների անվտանգության համար:

Ուրեմն ի՞նչն էր Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու պատճառը, և, ինչը պակաս կարևոր չէ, ինչո՞ւ նրան պաշտոնից ազատեցին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երեկվա ասուլիսից անմիջապես ժամեր անց: Ի դեպ, երեկ շատերը հիշեցին, որ վերելակում աղմկահարույց Փաշինյան-Ալիև «բանակցություններին» ներկա էր նաև Գրիգորի Հայրապետովը:

Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ իր՝ աշխատանքից ազատման մասին Գրիգորի Հայրապետովը, ում վերջերս էր նախագահի հրամանագրով շնորհվել գեներալ-մայորի կոչում, իմացել է միջնորդավորված: Նա անգամ զրույց չի ունեցել վարչապետ Փաշինյանի հետ: Վարչապետի անվտանգությունը լավագույնս ապահոված, երբևէ սկանդալների մեջ չհայտնված, զուսպ ու հավասարակշիռ գեներալ Հայրապետովն ինչ-որ երրորդ անձից է իմացել, որ այլևս ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը չէ:

website by Sargssyan