Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, տարեք ինձ կախեք
«Ապրիլյան պատերազմի ժամանակ փամփուշտներ չլինելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը, ավելին, նույնիսկ երդվեց, որ այդ լուրերը, այդ թվում՝ մեքենաներում վառելիք չլինելու մասին, իրականությանը չեն համապատասխանում:
«Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, եթե 100 դոլար փող տարած լինեմ պետական ինչ-որ տեղից, տարեք ինձ կախեք»,- այսպես արձագանքեց նա՝ բանակը թալանելու մասին լուրերին։
«Փաստերով խոսեք, իմ վրա կեղտ մի շպրտեք։ Փաստով ասեք՝ Բալասանյան Վիտոն 100 դոլար վերցրել է, զինվորին արձակուրդ է ուղարկել, 5 լիտր բենզինը տարել, լցրել է իր հոր մեքենան, կամ՝ երբ պատգամավոր կամ ԱԽ քարտուղար է եղել, իրեն խանութ են նվիրել»,- ասաց նա: