1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 նոյեմբերի 2019թ., 00:00
ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտե Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Իմ որդին իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար. Ս. Օհանյան Քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումար ունեցել է, սակայն չի ծախսել «Իշխանությունները քաջնազարներ են, թարս նստել են վագրի վրա, ու դարձել են թագավոր». Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը (տեսանյութ) Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահ-Փաշինյան հանդիպումից առաջ (տեսանյութ) Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ հայ գործարարների Ինձնից ուզում են խլել ավազի իմ արտադրամասը (տեսանյութ) Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության հետ. Հայաստանում ՌԴ դեսպան Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր. ՌԴ դեսպան Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին Վերաքննիչը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը Ծառերը կրճատում են վաղաժամ մահացությունը Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին Սխտորը բարելավում է տարեց մարդկանց հիշողությունը․ հետազոտություն Ընդդիմությունն սկսել է կողպեքներ կախել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների օֆիսներին Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպը Հայրապետովի հեռացման հետեւա՞նք էր․ ԱԽ քարտուղարն արձագանքեց Արտագաղթը ոչ թե նվազել է 90 տոկոսով, այլ աճել է գրեթե կրկնակի Թուրքիան պետք է դադարի շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե ուզում է ԵՄ-ից օգնություն ստանալ․ հույն նախարար Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ. դատախազի խորհրդական Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից․ Պետդեպ Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան պատասխանները Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվել Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի Ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն Մեր կրթությունն այսօր պատվիրատու չունի և իներցիոն է ու անհոգի՝ առանց ապագայի, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը. Աշոտ Բլեյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են միգրենի բուժման նոր դեղամիջոցը «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ Մատնեցի՞ր՝ սողուն Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Ամենամեծ առեւտրի կենտրոնը մեծագույն խնդիրներ է առաջացնում Շատ նմանություն եւ 2 տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլիի կերպարներում.«Եթե մի երկու նաֆար տար, չէր ասի» Շշի Մելոյի մահափորձի գործը տանում են փակուղի. պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել Ֆրանսիայում դատարանը թույլ է տվել բադերին բարձր ձայներ հանել Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին Ինչու են բարձրանում տաքսի ծառայության սակագները Մոսկվայում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին Տարօրինակ մարդ է Արմեն Դարբինյանը Արթուր Վանեցյան․ ՀՖՖ-ի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու Տրամադրել են «Բրաբուս» ավտոմեքենա, զենքեր, հարկ եղած դեպքում կկարենք մարդկանց վրա. «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը Շանթ Հարությունյանի որդին այլևս չի աշխատում Աժ-ում․ նա հեռացվել է Կգնա՞ այդ քայլին․ Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է. ինչու նոր իշխանությունը չի նստում «ոզնու վրա» Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին Նախկիններին քննադատելը իր արդյունքը տվեց. «Վեդի Ալկոն» վերակենդանանում է Դավութօղլուն սպառնացել է Էրդողանին. Ամեն պահի նրա պատգամավորները կարող են միանալ մեզ Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը» Սերժ Սարգսյանի ելույթը շարունակություն կունենա. նա մասնավոր զրույցներում շատ փակագծեր է բացել Հայկական միջոցառմանը ադրբեջանցու ներթափանցումը մեր անհաջողությունն է՝ անվտանգության տեսակետից․ քաղաքագետ ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան Ինը պատճառ, որի համար նա հրաժարվում է հանդիպել քեզ հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ Հավատո՞ւմ եք Մոուրինյոյի խոսքերին «Տոտենհեմի» մասին (ծաղրանկար) Քիմ Չեն Ընը մերժել է ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովին մասնակցելու Սեուլի հրավերը Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը․Սարհատ Պետրոսյանը՝ դատական հայցի մասին «Ռեալի» հարձակվողը կոտրվածք է ստացել Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին, նա կալանավորվել է «Լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք...». Աշոտ Մելքոնյան ՀՖՖ-ն դատապարտում է վարչապետի խորհրդականի հայտարարությունը Տասնամյակի լավագույն ֆիլմերը. Time Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում
Հարցում

Բա իրավաբան մարդ եք, չգիտե՞ք, որ անաշխատ եկամուտը կամ առանց աշխատելու` «պադավատ» ունենալը վատ բան է

 

Այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ակնհայտորեն ցույց տվեց իր նեղացվածությունը ԱԺ մեծամասնությունից, նաև զայրույթը խորհրդարանի նկատմամբ` իր պրոֆեսիոնալ դիրքորոշումը շրջանցելու և անգրագիտություն ցուցաբերելու համար։

Ընդ որում, հարցազրույցում մոռացվել էր դատավոր-անդամ դարակազմիկ խնդիրը, իսկ հանրության աչքին համոզիչ թվալու համար, թերևս, օգտագործվում էին բարդ և նույն այդ հանրության մեծամասնությանը անծանոթ տերմիններ, օրինակ` «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ» բառակույտը: Իսկ իրականում ինչի՞ մասին էր հարցազրույցը:

Խոսեմ կետ առ կետ․
1․ Դատավոր -անդամ բառախաղ
Երկար պետք չէ խոսել սրա մասին, պարզապես հիշենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները դատավոր/անդամ բանավեճը բառախաղ որակելու, ինչպես նաև բոլոր դատավորների իրավահավասարությունը, անկախ նշանակման պահից, շեշտադրելու մասին։

Հարգելի' Վահե, ինչո՞ւ Վենետիկին չմեղադրեցիք անգրագետ լինելու մեջ, թե՞ Ձեր ուժը միայն սկսնակ և գուցե` ոչ այնքան կիրթ պատգամավորների վրա է պատում։ Ինչո՞ւ Ձեր թեզը չպաշտպանեցիք և սահուն անցում կատարեցիք ճգնաժամի այլ հիմնավորումներին։

2.Սահմանադրական ճգնաժամ

Հարգելի՛ Վահե, երբ Ձեր երդման օրը ԱԺ ամբիոնն օգտագործեցիք դարի հայտարարությունն անելու համար, թե ինչու ՍԴ-ում կա երկու դատավոր այլ ոչ ` ինը, ինչո՞ւ խորքային ճգնաժամի կամ Ձեր հարցազրույցի «թիթիզ» արտահայտությունների մասին չհիշեցիք, այլ միայն խոսեցիք դատավոր/անդամ պարզունակ բառախաղի մասին։
Թե՞ այդ պահի դրությամբ միակ հարմար մեթոդը, որը գտել էիք, դա էր։ Թե՞ այդ պահին ծովը ծնկներից էր, և մտածում էիք` կարիք չկա նեղություն կրել և լուրջ բան մտածել, և միայն խրոխտ ելույթը բավական էր, որպեսզի ՍԴ գնալուն պես` շենքը դատարկվեր։

Իսկ հետո, երբ հասկացաք, որ ամեն ինչ այնքան էլ պարզ ու պարզունակ չէ, և իրականում այնտեղ կենսագրություն ունեցող, լուրջ ճանապարհ անցած մարդիկ են, սկսեցիք համոզիչ երևալու համար ավելի խորհրդավոր հիմքեր և արտահայտություններ պեղել և «պադդերժկա» անել նախորդ հայտարարությունները։ Արդյոք այս ամենից հետո կարելի՞ է հավատալ, որ Ձեր խնդիրը հիվանդության ճիշտ ախտորոշումն է, և ԱԺ նախաձեռնության վրա ցեխ նետելը այլ նպատակներ չի հետապնդում, ինչպես օրինակ` Վլադիմիր Վարդանյանին վարկաբեկելը։

Կամ Ձեր կողմից «ճգնաժամը» հայտնաբերելու պահից սկսած` ով ինչ հասցներ` «խցկում» էր ճգնաժամ բառի տակ, այդ թվում՝ Ձեր թեզի հետ կապ չունեցող / ՍԴ նախկին նախագահի պաշտոնավարման ժամկետ չի եղել, հետևաբար` նոր նախագահի պաշտոնավարման ժամկետ ևս չկա և այլն և այլն/։
Ինչո՞ւ մի պահ չասացիք, որ իշխանությունը շեղվել է Ձեր մատնանշած ճգնաժամի տրամաբանությունից։ Թե՞ այդ ժամանակ շահերի բախում չկար։

Կամ հարց է առաջանում. եթե այդքան ճգնաժամային էր իրավիճակը, ինչո՞ւ էիք մեկ տարուց ավելի պայքարում ճգնաժամի մի մասնիկը դառնալու կամ որ նույնն է՝ ՍԴ դատավոր դառնալու համար։
Մի՞թե չգիտեիք, որ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է և որոշումներ է կայացնում կոլեգիալ կարգով, և դառնալով ՍԴ դատավոր` դառնալու եք մի մասը դատարանի։ Ինչո՞ւ չասացիք, որ չեք ընտրվի, մինչև ճգնաժամը չհաղթահարվի։

Ինչո՞ւ հարցին, թե արդյոք աշխատելո՞ւ եք Հրայր Թովմասյանի հետ, պատասխանեցիք մոտավորապես, որ իրավունք չունեք չաշխատել նրա հետ։ Բա չէիք հիշո՞ւմ ճգնաժամի մասին։

Կամ ինչո՞ւ ԱԺ-ին, նախքան Ձեր ընտրվելը, մի բերան չասացիք Ձեր նկատած «ճգնաժամի» և դրա պատճառով չաշխատելու հնարավորության մասին։ Գուցե այլ մարդ էին գտնում, ով կարող էր ճգնաժամային պայմաններում աշխատել։ Վստա՞հ եք, որ չեք խաբել Ձեզ ընտրող մարմնին։ Ի վերջո, նրանք հույս ունեին, որ ունենալու են իրենց մարդուն, ով գոնե իրենց համար ճակատագրական դիմումների քննությանը կմասնակցի և եղանակ կփոխի։ Իսկ Դուք չմասնակցեցիք նույնիսկ Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քննարկմանը։
Լավ, կամ ասենք` ընտրվեցիք, բա իրավաբան մարդ եք, չգիտե՞ք, որ անաշխատ եկամուտը կամ առանց աշխատելու` «պադավատ» ունենալը վատ բան է։ Կամ Ձեր տրամաբանությամբ` եթե չկա մարմին, որեմն չկա նաև այդ մարմնին հատկացված օրինական աշխատավարձ։

3.Սահմանադրական մարմիններից ավելի Սահմանադրական
Հարգելի' Վահե, ըստ Ձեզ` Հայաստանում քանի՞ սահմանադրական մարմին կա։ Դատելով Ձեր խոսքերից` կարելի է ենթադրել, որ ի դեմս Ձեզ` դրանք հինգն են։ Խոսենք ավելի պարզ։ Եթե Սահմանադրական մարմինները դիմումներ են ներկայացնում Սահմանադրական դատարան, կատարում Սահմանադրական դատարանի որոշումները, չեն շարժվում Ձեր մատնանշած ճանապարհով և նոր դատավորներ ընտրում, արդյոք Դո՞ւք եք այն մարդը, որ պիտի սեփական անձին վերապահի ճգնաժամ գնահատողի և լուծողի դերը։ Արդյոք սա անարգանք չէ՞ այդ մարմինների նկատմամբ։ Միգուցե պետք է միանգամից մտածել ՍԴ-ի փոխարեն Վահե Գրիգորյանի անվամբ Սահմանադրական դատարան/մարմին ստեղծելու մասի՞ն։

Հարգելի' Վահե, Ձեր նպատակը ճգնաժամը ճիշտ ախտորոշելը և լուծելը չէ, խնդիրը ոչ էլ ԱԺ նախագծի թերի լինելն է, այլ այն, որ այդ նախագիծը չէր լուծելու սեփական ամբիցիաների իրականացման հարցը, նախագծի լավ ավարտով ո'չ Ձեր անձն էր դառնալու ՍԴ «ճգնաժամը» լուծողը, ո'չ էլ Դուք էիք դառնալու ՍԴ նախագահ։ Ի վերջո, Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե այլ անձ Հրայր Թովմասյա՞նն է ՍԴ նախագահը, թե՞ Պողոսը։

Ահա, թե որտեղ է թաքնված շան գլուխը, հարգելի' Վահե Գրիգորյան։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan