1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 նոյեմբերի 2019թ., 00:00
Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Իմ որդին իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար. Ս. Օհանյան Քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումար ունեցել է, սակայն չի ծախսել «Իշխանությունները քաջնազարներ են, թարս նստել են վագրի վրա, ու դարձել են թագավոր». Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը (տեսանյութ) Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահ-Փաշինյան հանդիպումից առաջ (տեսանյութ) Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ հայ գործարարների Ինձնից ուզում են խլել ավազի իմ արտադրամասը (տեսանյութ) Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության հետ. Հայաստանում ՌԴ դեսպան Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր. ՌԴ դեսպան Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին Վերաքննիչը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը Ծառերը կրճատում են վաղաժամ մահացությունը Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին Սխտորը բարելավում է տարեց մարդկանց հիշողությունը․ հետազոտություն Ընդդիմությունն սկսել է կողպեքներ կախել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների օֆիսներին Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպը Հայրապետովի հեռացման հետեւա՞նք էր․ ԱԽ քարտուղարն արձագանքեց Արտագաղթը ոչ թե նվազել է 90 տոկոսով, այլ աճել է գրեթե կրկնակի Թուրքիան պետք է դադարի շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե ուզում է ԵՄ-ից օգնություն ստանալ․ հույն նախարար Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ. դատախազի խորհրդական Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից․ Պետդեպ Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան պատասխանները Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվել Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի Ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն Մեր կրթությունն այսօր պատվիրատու չունի և իներցիոն է ու անհոգի՝ առանց ապագայի, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը. Աշոտ Բլեյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են միգրենի բուժման նոր դեղամիջոցը «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ Մատնեցի՞ր՝ սողուն Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Ամենամեծ առեւտրի կենտրոնը մեծագույն խնդիրներ է առաջացնում Շատ նմանություն եւ 2 տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլիի կերպարներում.«Եթե մի երկու նաֆար տար, չէր ասի» Շշի Մելոյի մահափորձի գործը տանում են փակուղի. պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել Ֆրանսիայում դատարանը թույլ է տվել բադերին բարձր ձայներ հանել Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին Ինչու են բարձրանում տաքսի ծառայության սակագները Մոսկվայում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին Տարօրինակ մարդ է Արմեն Դարբինյանը Արթուր Վանեցյան․ ՀՖՖ-ի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու Տրամադրել են «Բրաբուս» ավտոմեքենա, զենքեր, հարկ եղած դեպքում կկարենք մարդկանց վրա. «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը Շանթ Հարությունյանի որդին այլևս չի աշխատում Աժ-ում․ նա հեռացվել է Կգնա՞ այդ քայլին․ Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է. ինչու նոր իշխանությունը չի նստում «ոզնու վրա» Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին Նախկիններին քննադատելը իր արդյունքը տվեց. «Վեդի Ալկոն» վերակենդանանում է Դավութօղլուն սպառնացել է Էրդողանին. Ամեն պահի նրա պատգամավորները կարող են միանալ մեզ Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը» Սերժ Սարգսյանի ելույթը շարունակություն կունենա. նա մասնավոր զրույցներում շատ փակագծեր է բացել Հայկական միջոցառմանը ադրբեջանցու ներթափանցումը մեր անհաջողությունն է՝ անվտանգության տեսակետից․ քաղաքագետ ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան Ինը պատճառ, որի համար նա հրաժարվում է հանդիպել քեզ հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ Հավատո՞ւմ եք Մոուրինյոյի խոսքերին «Տոտենհեմի» մասին (ծաղրանկար) Քիմ Չեն Ընը մերժել է ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովին մասնակցելու Սեուլի հրավերը Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը․Սարհատ Պետրոսյանը՝ դատական հայցի մասին «Ռեալի» հարձակվողը կոտրվածք է ստացել Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին, նա կալանավորվել է «Լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք...». Աշոտ Մելքոնյան ՀՖՖ-ն դատապարտում է վարչապետի խորհրդականի հայտարարությունը Տասնամյակի լավագույն ֆիլմերը. Time Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում Իրանի իշխանությունները մասամբ վերականգնել են ինտերնետի հասանելիությունը
Հարցում

Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը:


Հայոց Հովվապետը փաստել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսել է նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:

Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա: Վարչապետն ընդգծել է, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնել է Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ:

Վեհափառ Հայրապետն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին, ապա հանդես եկել առաջարկով Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ համատեղ, աջակցությամբ նաև Վրաց իշխանությունների կազմակերպել հոգևոր-մշակութային միջոցառումներ, եկեղեցական արժեքների ցուցադրություններ` ի նպաստ երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերի զորացման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և խաղաղության ու բարօրության մաղթնանքերն է հղել վրաց ժողովրդին:

website by Sargssyan