Բրիտանական անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը բացահայտվել է
Գիտնականները բացահայտել են բրիտանական Գլազգո քաղաքի մոտակա անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը:
Ինչպես հայտնում է Live Science-ը՝ ենթադրվում է, որ անտառներում 17-րդ դարից մնացած կառուցներում կարող էին գաղտնի կերպով ալկոհոլային խմիչքներ արտադրվել:
Բրիտանական կառավարական Forest and Land Scotland կազմակերպության մասնագետները հայտնել են, որ դեռևս 17-18 դարերում այստեղ վիսկիի արտադրությունն ու վաճառքն արգելված է եղել:
Նշվում է, որ այս կառույցներում հատուկ վառարաններ են հայտնաբերվել, որոնք, հնարավոր է, ծառայել են չրերի պատրաստման ու թորման նպատակներին: