Վենետիկյան հանձնաժողովից կարծիք արդեն կա, մեկնաբանել՝ չեն շտապում
Վենետիկի հանձնաժողովը՝ Հայաստանի դատական բարեփոխումների փաթեթի ու Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ կարծիք է հայտնել: Մեր կառավարությունն էր ուզում իմանալ, թե հանձնաժողովը ինչ է մտածում՝ սահմանադրական դատարանի դատավորներին ժամանակից շուտ թոշակի ուղարկելու վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը դեռ հրապարակված չէ, բայց մեր արդարադատության նախարարը բանավոր փոխանցել է, թե ինչ են մտածում հանձնաժողովում: Ըստ Ռուստամ Բադասյանի այն դրական է: Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին մեր կառավարության հափշտապ արձագանքը կասկածելի է թվում փորձագետներին: