Կրեմլում մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում. Պեսկով
Կրեմլում մահապատժի վերականգնման հարցը չի քննարկվում․ գրում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
Մահապատժի վերաբերյալ հանրային քննարկումները Ռուսաստանում սկսել են Սարատովում 9-ամյա աղջկա սպանության դեպքից հետո:
Աղջիկը կորել է հոկտեմբերի 9-ի առավոտյան. երկար որոնողական աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան, աղջկան սպանված են գտել:
Սպանության մեջ մեղադրվում է 35-ամյա տեղացի մի տղամարդ, ով նախկինում նույնպես դատապարտված է եղել: Ձերբակալությունից հետո ոստիկանները ստիպված են եղել կասկածյալին տեղափոխել ամբոխի միջով, որը փորձել է ինքը պատժի ենթարկել հանցագործին:
Տղամարդը խոստովանել է իր մեղքը: Մարդասպանի խոսքերով՝ նա ապրում էր լքված ավտոտնակում, իսկ աղջկան սպանել է՝ մտածելով, թե նա այդ մասին կպատմի մեծհասակներին:
Միջադեպից հետո համացանցում խնդրագիր է տարածվել՝ մահապատիժը վերադարձնելու պահանջով: Գաղափարին կողմ են արտահայտվել նաև Սարատովի մարզի Պետդումայի պատգամավորները: