Բակո Սահակյանը և ՊԲ հրամանատարը հանդիպել են Դավիթ Տոնոյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին, ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասն տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: