Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Բելառուս
ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը եւ նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետություն՝ Բարանովիչի է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը: