Նոր Հայաստանում ոստիկանները լրագրողներից ակտիվ են
«Իրավունքը» գրում է.«Ամեն հինգշաբթի կառավարության նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց բազում քաղաքացիներ գալիս են իրենց դժգոհություններով, պահանջներով, խոցելի հարցերով և այլն:
Երեկ այդ հերթական օրերից էր, սակայն ուշագրավն այն էր, որ հայրենի ոստիկանները լրագրողներից ակտիվ էին հարցազրույցներ վերցնում: Սա «Նոր Հայաստանն» է, նոր Հայաստանում ոստիկանները լրագրողներին հերթ չեն տալիս հարցազրույց վերցնել՝ փորձելով ավելի շատ հարցեր տալ այն քաղաքացիներին, որոնք տարբեր հարցերով գտնվում են կառավարության շենքի դիմաց: Տպավորությունն այնպիսին է, որ ոստիկանը լրագրող է, իսկ լրագրողը՝ ոստիկան: Հարգելի հպարտ ոստիկաններ, այդպես չի կարելի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: