Ինդոնեզիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անվտանգության հարցերի նախարարի վրա (տեսանյութ)
Ինդոնեզիայի քաղաքական, իրավական և անվտանգության հարցերով նախարար Վիրանտոն Բանտենի նահանգ կատարած աշխատանքային այցի ժամանակ դանակով հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից: Այս մասին հաղորդում է The Jakarta Post-ը:
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Վիրանտոյի՝ համալսարանի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Անհայտ անձը փորձել է հարձակվել պաշտոնյայի վրա, երբ վերջինս նստել է մեքենան:
Հարձակման հետևանքով նախարարը, հնարավոր է, վնասվածքներ է ստացել և շտապ հոսպիտալացվել է։ Հարձակման ընթացքում տուժել է նաև տեղի ոստիկանապետը:
Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել են մի կին և տղամարդ: