«Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ., ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջիհադիստների կողմից». Կարեն Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է տեղադրել՝ գրելով. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջիհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից…»:
Նաև գրել է. «Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծած բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները… Գիշերվա դաժանությունից կադրեր…»: