Սիրիան, քրդերը եւ Հայաստանի անվտանգությունը
Թուրքիան ներխուժեց Սիրիա: Ընդ որում, ռազմական գործողության համար ընտրեց ամենացինիկ անունը՝ Խաղաղության ակունք: Թուրքիայի առաջին թիրախը քրդերն են, բայց հիմնական նպատակը Սիրիայի հյուսիսում ամրապնդվելն է:
Սիրիայում եւ քրդերի հետ կատարվող իրադարձություններից մենք պետք է փորձենք որոշակի դասեր քաղել, փորձենք ավելի լրջանալ եւ համապատասխան հետեւություններ անել:
Շատերը պնդում են, որ եթե քրդերը պետություն ունենային, ապա այս վիճակում չէին հայտնվի: Այս պնդման, այս կարծիքի հետ դժվար է չհամաձայնել, բայց կա մի մեծ բայց. Թուրքիան ներխուժել է ոչ թե Քրդստան, այլ Սիրիա:
Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ եղավ Սիրիայի հետ, որ այս երբեմնի ծաղկուն եւ հարուստ երկիրը դարձավ այսքան խոցելի, վերածվեց ավերակների:
Շատերն այսօր չեն հիշում, թե ինչպես Սիրիան մտավ իր պատմության ամենաողբերգական փուլ: Մի ծուլացեք, որոնեք մի քանի տարի առաջվա լրահոսը, գտեք լուրեր Սիրիայից եւ կտեսնեք, որ ընդդիամդիր գործիչները ոգեւորված տարատեսակ հիմնադրամների եւ կազմակերպությունների աջակցությամբ, դուրս եկան փողոց եւ Ասադի վարչակազմից պահանջեցին բարեփոխումներ, իսկ հետո, շատ արագ պահանջեցին նրա հրաժարականը եւ սկսեցին զանգվածային բողոքի գործողություններ:
Շատ չանցած բողոքի գործողությունները վերածվեցին զինված բախման: Կարճ ժամանակում նրանք, ովքեր իսկապես ժողովրդավարական փոփոխություններ էին ակնկալում, հասկացան, որ իրենք ծուղակն են ընկել Սիրիայի շթնամիների ձեռքին, բայց արդեն ուշ էր: Սիրիան թիրախ դարձավ ահաբեկչական Իսլամական պետության համար, Թուրքիայի համար: Այս երկիր զորքեր մտցրին Ամերիկան եւ Ռուսաստանը:
Այժմ Թուրքիան նոր հարձակում է սկսել եւ դժվար է ասել, թե ինչով եւ երբ կավարտվի այս նոր ողբերգությունը:
Իսկ Հայաստանում շարունակում են լսել կապտամազիկներին, կալանքի տակ պահել երկրորդ նախագահին, ցույցեր կազմակերպել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ, պահանջել հանել ռուսական ռազմական հենակայանը, հարցաքննել Արցախի պատերազմի հետոսներին, նրանց ստորացնելով եւ նյարդայնացնելով, հակառուսական տրամադրություններ բորբոքել, մարդկանց համոզելով, թե բոլոր խնդիրների պատճառը Ռուսաստանն է, պարբերաբար հակաարացախյան տրամադրություններ առաջացնել:
Երկրի ղեկավարությունն այդպես էլ ԿԱՆԳ չի առնում եւ շարունակում է կալանավորել, ձերբակալել, հարցաքննել եւ ...
Ուշադիր նայեք, թե ինչ է կատարվում Սիրիայում: Լրջացեք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am