Այսօր՝ 29 հունվարի 2020թ., 00:00
Երբ երեխայիդ համար պատրաստ ես անել ամեն ինչ (տեսանյութ) Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը Հրայր Թովմասյան. «Մինչև վերջ գնալու եմ» ԵՄ խորհուրդը ՌԴ 7 քաղաքացու ներառել է պատժամիջոցային ցանկում Ռոստովի շրջանում սպանել են պատգամավորին ու նրա կնոջը Նրանց նպատակն էր, մեզ գետնի վրա նկարելը. Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան Չինական կորոնավիրուսն ավելի վտանգավոր է, քան համարվում էր․ ԱՀԿ «Ներեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ շատ եմ սիրում». Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երեխաներին թողած հայրը ներողություն է խնդրել նրանցից (տեսանյութ) Փորձ է արվում լռեցնել այլախոհներին․«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Վիկտորյա Բեքհեմին քննադատել են կոկորդիլոսի կաշվից 16 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ պայուսակի համար (լուսանկարներ) Եթե ոմանք «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվողներին. Ա. Իշխանյան Փաշինյանի ներքին վախերը հիմնավորված են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին «Սեւ հովազներ» ստորաբաժանման աշխատակիցները բացատրեցին, որ եկել են ինձ պառկեցնելու. Նարեկ Մալյան Առաջարկվում է ՌԴ Սահմանադրությունը լրացնել հարյուրից ավելի նոր դրույթներով ԵԽԽՎ. Ադրբեջանը՝ լրագրողների համար ամենաթշնամի երկրների շարքում Կյանքն առանց Բրեդլիի. Իրինա Շեյքը Բրեդլի Կուպերից բաժանվելուց ամիսներ անց խոսել է իրենց բաժանության մասին Կալիֆոռնիայում ավելի քան 30 հազար լիտր գինի է թափվել գետը 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան Կրեմլը մեկնաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հարցում ԽՍՀՄ-ի մեղավորության մասին Զելենսկու խոսքերը Նովակ Ջոկովիչը հաղթանակից հետո արտասվել է` հիշելով Քոբի Բրայանթին (տեսանյութ, լուսանկարներ) ՌԴ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հուզվել է եթերում (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է. ՔԿ ՀՀ-ում որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի բերման ենթարկվելուց. Արսեն Բաբայանը՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա. Ն. Զոհրաբյանը՝ քաղակտիվիստների՝ բերման ենթարկվելու մասին Հռոմի իշխանությունները պաշտպանիչ պատնեշներ կդնեն Տրեւի շատրվանի մոտ «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ ուղիղ Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան Ամբողջ իրավապահ համակարգը դառնում է իշխանության մթագնած որոշումների զոհը․ քաղաքագետ Ryanair -ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել Վերջին մի քանի օրերն իրապես ծանր էին իշխանությունների համար և սա օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր. Վլադիմիր Մարտիրոսյան Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո Հայոց բանակը շարժվում է ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու սկզբունքով․ Տոնոյան Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է․ Աղվան Վարդանյան Իրանի նախագահը Թրամփի կառավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ վատագույնը Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել Նարեկ Մալյանից․ Տիգրան Աթանեսյան 2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր. Աշոտյան Խորը կասկածներ ունեմ, որ ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով․ Ղազինյան Հայրենիքի ազատ ու անվտանգ կյանքը և հանուն այդ անվտանգության մեր միասնականությունը ամեն ինչից վեր են. Գարեգին Բ Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի՝ 7 շրջանների հանձնման պրոցեսի հայտարարության մասին Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումը՝ ընդդեմ Արդարադատության նախարարության Վրաստանը, շրջանցելով սեփական օրենսդրությունը, Եվրոպայի խորհրդի միջոցառումների շրջանակում կընդունի ռուսական պատվիրակությանը. Զուրաբիշվիլի Արքայազն Չարլզն ու նրա որդին ցանկանում են Հարիին ընտանիքի հետ Մեծ Բրիտանիա վերադարձնել Տեղեկություն ունեմ, որ Լարիսա Մինասյանը կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ, որից հետո էլ տեղի ունեցան այս դեպքերը. Նարեկ Մալյան Տիբո Կուրտուա․ Կասիլյասի խաղաշապիկը նվեր ստանալու օրից երազում էի հայտնվել «Ռեալում» Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը եւ մյուսները դուրս եկան 6-րդ վարչության շենքից Պարսից ծոցի երկրները սպասում են զբոսաշրջիկների, ովքեր հրաժարվել են մեկնել Չինաստան Երկրի ղեկավարի նման պահվածքն առաջին հերթին վնասում է մեր պետությանը. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Ֆինլանդիան մտադիր է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր Սա էլ կանցնի, կգնա... Լավ, բանակն էդքա՞ն եք ատում, որ էս օրն էլ հարամեցիք Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով Մինչեւ Տիգրան Աթանեսյանի վերադարձը Մալյանի պաշտպանը կլինեմ ես. Ռուբեն Մելիքյան Ինչու է բերման ենթարկվել Նարեկ Մայլյանը. Պարզաբանում «Իմ քայլի» ավագանու անդամից Բերման են ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած` «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացի խստացմանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Եռաբլուրում են (տեսանյութ) Էրդողանն իր արտաքին քաղաքականությամբ խախտում է միջազգային կարգը Apple-ը մտադիր է ապակյա iMac ստեղծել Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել Դիարբեքիրի հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգվել է Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին (տեսանյութ) Մամուլի շենքում հրդեհի դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ․ «Մեդիա պաշտպան» Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սահմանադրական դատարանի դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանին կրկնակի ստուգում են մտցրել «Վարչապետը ձեռքը փրփուրներին է գցել, քանի որ Հրայր Թովմասյանը նրան ստի մեջ «բռնացրեց»». Քաղտեխնոլոգ Բանակում չծառայածների կառավարությունը Կիսատ ճշմարտությունների գայթակղությունը․ Լիլիթ Գալստյան Փաշինյանի բացատրական բառարան Նախարար. Օրերս հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը ծանր կայուն է Մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական հզոր բանակը. Չալաբյան Պաշտպանել բանակը
Հարցում

«Թավշյա հեղափոխությունից» հետո գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 267 հզր հայաստանցի, 40 հազարով ավելի՝ քան 2017-ին

 

2018 թ.-ին ԱՄՆ խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկությանը Հայաստանից դիմել է 110 հազար 725 քաղաքացի, որը 14 հազար 336-ով ավելի է 2017 թ.-ի և 38 հազար 871-ով 2016 թ.-ի դիմումներից: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, գրում է tert.am-ը:

2018 թ.-ին ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները:

Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանից դիմորդների թիվն ավելի քիչ է եղել, մասնավորապես՝ 2017 թ.-ին գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 96 հազար 389 քաղաքացի (դիմորդների ընտանիքի անդամները՝ 130 հազար 156, ընդհանուր՝ 226 հազար 545 քաղաքացի), իսկ 2016 թ.-ին՝ 71 հազար 854 (դիմորդների ընտանիքի անդամները՝ 96 հազար 261, ընդհանուր՝ 168 հազար 115 քաղաքացի):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրին քարտի դիմումների ընդունումը լինում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ապա 2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո էլ ՀՀ քաղաքացիները ավելի շատ են ցանկացել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով արտագաղթել Հայաստանից:

Նշենք նաև, որ 2018 թ.-ին խաղարկության մասնակիցներից 2844-ն են գրին քարտի շահել, 2017 թ.-ի՝ 1669-ի և 2016 թ.-ի՝ 1277-ի համեմատ:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, իհարկե, քաղաքացիների սոցիալական վիճակն է, բայց գրին քարտի դեպքում, ըստ նրա՝ պատկերն այլ է:

«Սոցիալական վիճակը ընդհանուր արտագաղթի երևույթի հետ կարելի է կապել, բայց դժվար է գրին քարտի երևույթի դեպքում նույնը ասել: Այստեղ սպասելիքներն ավելի մեծ են: Սա այն տարբերակն է, որտեղ պետք չէ քաղաքացիությունից հրաժարվել, իսկ երկրորդ քաղաքացիություն անկախ ամեն ինչից մարդիկ կուզեին ունենալ, հատկապես ԱՄՆ քաղաքացիությունը: Մարդիկ դիմել են, կդիմեն, քանի դեռ այդ խաղարկությունը կա, և քանի դեռ օրինակներ կան, որ դրանով մարդիկ կարողացել են ինչ-որ բանի հասնել»,- ասաց ժողովրդագիրը:

Դիտարկմանը, որ փաստացի գրին քարտ շահողները մշտական բնակություն են հաստատում ԱՄՆ-ում և առնվազն 5 տարի պետք է ապրեն ԱՄՆ-ում քաղաքացիություն ստանալու համար, Ռուբեն Եգանյանն արձագանքեց. «Իհարկե այդպես է, բայց այդ ընթացքում իրենք կարող են գնալ-գալ, աշխատել, գումար վաստակել: Դիմողների տեսանկյունից սա շատ ավելի լավ է, քան Ռուսաստան գնալը, սևագործ բանվորություն կատարելը և կոպեկներ ստանալը»:

 

 

website by Sargssyan