Հրապարակվել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» գործողության վայրից առաջին կադրերը (տեսանյութ)
Հրապարակվել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վայրից առաջին կադրերը: Կադրերում, որոնք ներկայացրել է «Անադոլու»-ն, սիրիական Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ավիահարվածների հետևանքներն են:
Թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ:
Ընդ որում՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին:
Tel Abyad'dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı https://t.co/lxH5dbSNzV pic.twitter.com/iZQkMcyn2a
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) October 9, 2019