Մեքսիկայում քաղաքապետին կապել են մեքենայից և քարշ տվել փողոցով՝ չկատարած խոստման համար (տեսանյութ)
Մեքսիկայի Լաս Մարգարիտաս քաղաքի քաղաքապետին դաժանորեն պատժել են չկատարած խոստման համար: Բարկացած բնակիչները նրան կապել են մեքենայից և քարշ տվել փողոցով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քաղաքապետը խոստացել էր ճանապարհ կառուցել, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը: Բնակիչները որոշել էին վրեժ լուծել:
Ի վերջո, պատահարին միջամտել են ոստիկանները: Բախումների ընթացքում տուժել է 11 մարդ, 30-ը ձերբակալվել են:
Քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց և ստացել բժշկական օգնություն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։