Պուտինը «չի նկատել» Ալիևին (տեսանյութ)
Համացանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ տարածում է գտել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես Սոչիում «Վալդայ» ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի «նկատում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հեռանում է՝ չսեղմելով վերջինիս ձեռքը:
Հոլովակը մեծ վրդովմունք է առաջացրել ադրբեջանցի օգտատերերի շրջանում, և նույնիսկ նրանցից մեկը, ով մասնագիտությամբ լրագրող է, կոչ է արել հակառուսական ցույց անցկացնել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: