Այսօր՝ 25 սեպտեմբերի 2020թ., 00:00
Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից ու հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին Միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն «Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է Տղամարդը մահացել է՝ ուտելով չափից շատ մատուտակով մարմելադ Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը Չավուշօղլուն որոշել է պաշտպանել Թրամփին եւ քննադատել է Փելոսիին Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ. Ռոմանոս Պետրոսյան ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը. հարուցվել է քրեական գործ Կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Իլոն Մասկի հետ խոսակցությունից հետո Քանյե Ուեսթը հրաժարվել է ապրանքանիշի եկամուտներից Միխայիլ Եֆրեմովի 10-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը Մոսկվայի իշխանությունները տարեց մարդկանց խնդրել են տանը մնալ Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել. ոստիկանապետերին ծեծելու հետքերով Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը Հորս արև, խփում են. քաշքշուկ և լարված իրավիճակ դատարանի դիմաց Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել «Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ (տեսանյութ) Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալևի հետ գաղտնի բանակցություններ կան Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկությունները «Դուխովների» եւ «հպարտների» հեղափոխությունը Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո Շնորհակալագրից զրկված պաշտոնյան ավելի բարձր պարգեւ կստանա Հերթական ստոր քայլն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու Շարքային քաղաքացուց մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա... Արսեն Թորոսյանը նույնպես աղբամանում է (տեսանյութ) Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևն ինչ-որ կոմպրոմատ ունի ու Նիկոլի թրաշից բռնած քարշ ա տալիս Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը NBA. «Լեյքերսն» ավելի մոտեցավ եզրափակիչին Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․ Արծվիկ Մինասյան Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին Հոկտեմբերի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի դատավորների դեմ ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա․ փորձագետ ՍԴ նիստերի քվեարկություններին չեմ մասնակցել, քանի որ Աշոտ Խաչատրյանի գործողություներն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. Սմբատ Գոգյան Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն. Էնֆիաջյան Արսեն Թորոսյանի թիրախը դպրոցն ու համալսարանն է ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում Մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներն արդեն մի քանի օր է, ինչ անցել են տեղեկատվական պատերազմի Ալիևը ՄԱԿ-ում իր երկրորդ ելույթում բացեց իր երազանքների արկղիկը, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր 9 անդամները ակտիվ ներգրավվեն գործընթացին Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ու լկտի ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը (տեսանյութ) Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչեւ 150 հազարանոց սեղանի հաշիվներ. Իշխանությունը բարգավաճում է «Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան Գրիզլի արջը Ալյասկայում որսորդի է սպանել Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին Դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. նա դատարանում է (տեսանյութ) Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին Անձնավորված քայլերի տիրույթում. գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. Ինչ կա մտքին Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից Ռամզան Կադիրովը հրապարակել է իր մանկության լուսանկարը Օպերատորը եթերի ժամանակ այնքան է տարվել, որ ցուցադրել է հաղորդավարուհու մարմնի իր սիրելի հատվածը (տեսանյութ) Բնակարան ՌԴ-ում, ավտոմեքենա, հողամաս. ՔՊ-ական թաղապետերի ճոխ ձեռքբերումները Ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել. Հրայր Թովմասյան
Հարցում

Հեղափոխական շռայլություն

Ն. Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո տեղափոխվեց պետական ամառանոց՝ նորովի կառուցելով իր կենցաղը։

Դատելով մամուլի վերջին հրապարակումներից և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից՝ վարչապետ Փաշինյանը վերջին մեկ և կես տարվա ընթացքում երկրորդ պետական նստավայրն է փոխում՝ տեղափոխվելով այն տունը, որտեղ մինչ այդ ապրում էր Սերժ Սարգսյանը։ Բացի այդ, դատելով նոր ինտերիերից, այն վերանորոգվել է և նոր կահույք է տեղադրվել։ Նորից ժողովրդի հաշվին։ Խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին։ Այդ կառավարական ամառանոցներում է բնակվում նաև Արարատ Միրզոյանը։

Ի դեպ, կառավարական ամառանոցներում սկզբունքորեն չեն ապրել Անդրանիկ Մարգարյանը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը։ Չի բացառվում, որ շուտով բացի Փաշինյանից և Միրզոյանից, նրանց հարևանությամբ կսկսեն ապրել առավել ընգծված մերձվարչապետական անձինք՝ հասարակությունից մեկուսացված նոր շրջանակ ստեղծելով։

Հենց այդ նեղ շրջանակում են քննարկվելու ու կայացվելու հետաքրքրասերների աչքից ու ականջից հեռու, իշխանության համար առավել նեղ ու կարևոր որոշումները։ Այդպիսի փակ տարածքներում համատեղ կեցությունն այլ էական նշականակություն էլ ունի՝ բարոյահոգեբանական։ Բացի ֆորմալ հարաբերություններից, ստեղծվում և ամրապնդվում են ոչ ֆորմալ, ընկերական, ընտանեկան հարաբերություններ։ Հատկապես՝ կանանց և երեխաների միջև։ Ստեղծվում է հատուկ, մեկուսացած փոքրիկ աշխարհ։ Առայժմ միակ բացառությունը ԱԱԾ պետ Արթոր Վանեցյանն էր։ Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները չփրկեց անգամ կառավարական ամառանոցներում համատեղ կեցությունը։ 1999-ից Ազգային անվտանգության որևէ ղեկավար կառավարական ամառանոցներում չէր ապրել, վերջինը Սերժ Սարգսյանն էր։

Այսպիսով, կարծում եմ, հաշվի առնելով մեր կառավարության ժողովրդավարական և ժողովրդական բնույթը, նաև պետական միջոցներն ավելի ռացիոնալ և էֆեկտիվ օգտագործելու նպատակը, նաև ղեկավարների և նրանց ընտրած ժողովրդի խզումը թույլ չտալու համար՝ պետք է հրաժարվել կառավարական ամառանոցներից ու նստավայրերից, պետության կողմից տրվող շքեղություններից։ Իշխանավորների զուսպ և ասկետիկ կյանքը պետք է լիներ Նոր Հայաստանի ամենացուցադրական բրենդը։ Այդպես են առաջ գնում ու զարգանում հասարակությունները։

Առաջարկում եմ կամ վաճառքի հանել և այդ գումարներով, ասենք, արժանապատիվ փոխհատուցում տալ զոհված զինվորականների ընտանիքներին, կամ կազմակերպել Թումոյի տիպի մեկ այլ ոչ պետական կրեատիվ կենտրոն։

Կունենանք․

-Բյուջեի միանվագ համալրում կառավարական ամառանոցների օտարման արդյունքում։

- Պոտենցիալ նոր ներդրումների հնարավորություն․ ասենք, գնորդը մասնավոր անձ է և ձեռնարկում է հյուրանոցային կամ բնակելի համալիրի կառուցում։

- Նոր կրետաիվ կենտրոնի հնարավորություն, օրինակ, արաբական երկրներից

- Պետական տարեկան ծախսերի խնայում, որոնք դուրս են գրվում ամառանոցային տարածքի շահագործման և տնտեսվարման համար։

Պետությունը կարող է առաջին դեմքերի բնակության հարցը լուծել, ընդ որում՝ միայն վարչապետի և նախագահի, երկարաժամկետ-ժամանակավոր վարձակալության վերցնելով անշարժ գույքի շուկայից բնակարան, այնպես ինչպես դա արվում է այլ քաղաքներից եկած պատգամավորների դեպքում, այն էլ՝ եթե իրենք ցանկանում են։

Օրինակ՝ այսօր Արմեն Սարգսյանն ապրում է իր տանը, այնտեղ էլ ընդունում է իր որոշ հյուրերի, այդ պատճառով էլ իր համար բնակարան վարձակալելու իմաստ, ամենայն հավանականությամբ չկա։

Բացի այդ, կոմպակտ և էֆեկտիվ կառավարման կոնցեպտի իրականացման շրջանակներում կարելի է քննարկել Մաշտոցի պողոտայի Ընդունելությունների տան վաճառքի հարցը և լրացնել պետական գանձարանը և մայրաքաղաքում ստանալ նոր ներդրումների հնարավորություն։

Այս կոնտեքստում պետք է ուշադրություն դարձնել նաև Սևանի ափին գտնվող որոշ կառավարական շինությունների պետական սեփականության պահպանման հարցին։ Նաև, այսպես կոչված, ԿԲ ռեզերվային անշարժ գույքը Ծաղկաձորում և Դիլիջանում։ Որքան մեզ հայտնի է, կան նաև ՊՆ հաշվեկշռի վրա գտնվող ամառանոցներ Դիլիջանում։

Երկրի համընդհանուր մոդեռնիզացման, հասարակության առողջացման գործընթացի արագությունն ուղղակիորեն կախված է նշված արտոնություններից ու խորհրդային անցյալի ավանդույթներից հրաժարվելու արագությունից։

Հին մտածելակերպ՝ այն պետք է ավարտել

Որպես կանոն պետության գործող առաջին դեմքերի համար ստեղծվում են բոլոր հարմարությունները՝ նախ և առաջ աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ Անգելա Մերկելը մինչև հիմա ապրում է Բեռլինի իր ոչ մեծ բնակարանում։ Իրանի նախագահ Ահմադինեջադը իր պաշտոնավարման ժամանակ հայտնի էր իր ընդգծված համեստ կենսակերպով՝ հրաժարվելով բոլոր շքեղություններից։

Խորհրդային և հետխորհրդային համակարգում կուսակցական-կառավարական վերնախավի մեկուսացումը «հատուկ տարածքում» առաջացրեց ընտրյալների նոր կաստա՝ առաջնորդներ, որոնք աստիճանաբար կտրվում էին իրականությունից և հասարակությունը տանում դեպի վիրտուալ բարձունքներ ու արժեքներ՝ ունենալով ոչ ստանդարտ կենսակերպ։

Ընդ որում բոլորն անհանգստանում էին սեփական անվտանգության համար, այդ պատճառով անում էին ամեն ինչ, որ իրենց կյանքի առանձնահատկությունները հասանելի չլինեն սովորական մարդկանց։

Քննադատությունից ապահովագրվելու համար ստեղծվում էր կոլեկտիվ կապվածություն։ Այսպես պետական վերնախավը կտրվում էր կյանքից, ինչն էլ բերում էր պետությունների փլուզմանը։ Հարաբերությունների այսպիսի առանձնահատկություններ չկան զարգացած ժողովրդավարական երկրներում։

Այդ երկրների հնարավորությունները մեր երկրի հետ համեմատել չի կարելի, բայց ինչպես տեսնում ենք ՝ավանդույթներն այլ են։

Ժամանակն է անել քայլը՝ հրաժարվել անցյալի վատ անվանույթներից։ Հակառակ դեպքում՝ ամեն լայվում մերժելու անցյալը, նոր իշխանությունները չեն հրաժարվում անցյալի ամենավատ ավանդույթներից, եթե դրա վերաբերում է իրենց բարեկեցությանը։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan