1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 13 նոյեմբերի 2019թ., 00:00
Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի Խորհրդարանը՝ բղավելու եւ հաշիվներ մաքրելու վայր․ ինչու ԱԺ-ում «ռազբորկա» սկսվեց. Մանրամասներ են հայտնի «Իմ քայլում» թեւերի բաժանումը սրվում է Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք.Փաշինյանի ելույթը՝ Փարիզում Հռոմի պապը հայ հոգեւորականի սպանությունը դատապարտել է Բռնել են «Բեն Լադեն» մականունով մարդասպան փղին Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղը, սակայն առանց մարդկանց. Փաշինյան ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Դիեգո Մարադոնան դարձյալ պարել է Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը Sony-ն կարող է լքել սմարթֆոնների շուկան Արգենտինան դիմել է Ադրբեջանին՝ Ալի Խամենեիի խորհրդականին Բաքվում ձերբակալելու հարցով Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ Ֆրիսկեի ընտանիքի բազմամիլիոնանոց պարտքը մարել է հայտնի արտիստ «ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել». Էրդողանը սպառնացել է կառույցին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Պորոշենկոյին մեղադրում են բանակից 34 միլիոն գրիվնա գողանալու համար Լավրովը կատակել է` նշելով, թե Ռուսաստանը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլն արձագանքել է Զելենսկիի հետ հանդիպում կազմակերպելու Նազարբաեւի առաջարկին Ամերիկայի ամենահեղինակավոր բուհերում անգլերենը պարտադիր է Ռոնալդու․ Բարդ հանդիպում էր եւ կարեւոր հաղթանակ Փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են. Մամեդյարովը՝ ԼՂ հակամարտության բանակցությունների մասին Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ) Տեղեկություն չունենք` ինչպես է Սիսակ Գաբրիելյանը երաշխավոր դարձել. Վարոսյան Պաշտոնյան, ով նաև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեր, որոշեց խարխլել #սուտնիկոլի տիտղոսը և մի քիչ էլ դարձնել #սուտզոհրաբ. Հայկ Մամիջանյան Հայերն Ադրբեջանից փախել են առանց հագուստի. Փաշինյան Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կայցելի Բաքու Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ) Սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է. Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու իր երաշխավորության մասին Մարտի 1-ի գործն այս տարի դատավարական փուլ կթևակոխի, թե՞ ոչ․ մեկնաբանում է պաշտպանը Մանվելի Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին. ուղիղ «Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար». Արփինե Հովհաննիսյան Զախարովան իր էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով «Կալաշնիկովը» ցուցադրել է ԱԿ-47 ինքնաձիգի ամենահին պահպանված նմուշներից մեկը Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ. Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ) Անպարկեշտ պարեր փողահարի հետ. կիսամերկ Լեդի Գագան որոշել է խենթություններ անել Նազարբաեւն առաջարկել է կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը Քնած մարդուն ողջ-ողջ թաղել են Թե ինչպես Հիտլերի ատելությունը Ռուսաստանը դարձրեց գերտերություն ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել Հայաստանում համայնքների բոլոր ղեկավարներին կհարկադրեն հայտարարագրել իրենց ունեցվածքը Երբ սահման պահող զինվորի և դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում Տիմատին հայերենով ողջունել է Լոս Անջելեսում ապրող հայերին (տեսանյութ) «Ես եմ որոշում՝ աշխատասենյակում ծխե՞մ, թե՞ ոչ». Սիփան Փաշինյանը՝ լրագրողին Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել Հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով. տեղումներ չեն լինի Գնամ տուն, հետո կխոսեմ․ Բաբայանն ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը «Մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել ա»․ ԱԺ պատգամավորները վիճաբանել են (տեսանյութ) Փաշինյանը վարչապետ է, ոչ թե միջնորդ, նրա խնդիրը կոմպրոմիս գտնելը չէ․ Ղազինյան Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան վարչապետի մասնավոր այցն էր. Ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Օրենքով գող» Պզոյի թիկնապահի քրգործը դատարանում է Արսեն Բաբայանը կալանքից ազատվեց «Ի՞նչ եք խոսում, պարո´ն Պետրոսյան, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». վիճաբանություն՝ Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև (տեսանյութ) Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. Ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ) Բողոքի ակցիա դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի․ ուղիղ Աշխարհից մի դար հետ ենք մնացել «Ժողովրդի» իշխանության համար առաջնայինը սեփական բարեկեցությունն է Սպասք լվալու սպունգները պետք է փոխել շաբաթը մեկ անգամ. մասնագետներ Մեր երկրում չպետք է լինի խոսակցություն՝ պե՞տք է արդյոք ռուսական ռազմաբազան, թե ոչ․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Ժողովրդի վարչա­պետն իրեն թույլ է տալիս կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ ՀՀ հպարտ քաղաքա­ցին հացի խնդիր ունի Ցանցառապետության կյանքից. դրվագ 18 Իշխանավորները որոշել են օրենքով պայքարել ընդդիմադիր մամուլի դեմ Հրաժարում հրաժարականից․ ինչ են հորդորել Հայկ Հովհաննիսյանին Արայիկ Հարությունյանը հայ հոգեւորականներին դուրս է վռնդում դպրոցից, իսկ ահաբեկիչները՝ սպանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին Դուք էլ չե՞ք պատկերացնում ԱԺ «Իմ քայլի» պատգամավորի մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը Արցախը՝ ընտրությունների շեմին. Հիմնական ֆավորիտները Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են
Հարցում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, իսկ իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը

«Փաստը» գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում անորոշ վիճակը շարունակվում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասված այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս հուսալ, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության մակարդակը նվազել է։

Դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետ Փաշինյանը Պուտինին հրավիրել էր Հայաստան, սակայն հոկտեմբերի 1-ին Պուտինի՝ ընդամենը մի քանի ժամով այցը ուղղակի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակ էր հետապնդում։

Եվ եթե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թե Երևանում, այլ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում, ապա դժվար թե ակնկալիքներ լինեին, որ Պուտինը այս տարի կարող է Հայաստան այցելել։

Վարչապետ Փաշինյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս ՌԴ նախագահի հետ շփումներից հետո փորձեց հանրությանը ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի են, սակայն այդ հավաստիացումները կասկածով են ընդունվում հանրության կողմից։

Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ Փաշինյանը նրա հետ երկու անգամ կարճ հանդիպում ունեցավ, սակայն հանդիպումներից հետո տարածված հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ բացի երկկողմ բարեկամության մասին հավաստիացումներից, որևէ բովանդակային հարց չի քննարկվել։

Կամ գուցե «թեժ» հարցեր լրջորեն քննարկվել են, սակայն այնպիսի թեմաների շուրջ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Բացի այդ, դժվար է ակնկալել, որ նման կարճատև հանդիպումներում հնարավոր է որևէ լուրջ հարց լուծվի՝ չնայած որ վարչապետի խոսնակը հայտարարեց, թե Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից քննարկվել է նաև գազի գնի հարցը։

Եթե հայ-ռուսական հարաբերություններում իրոք դրական տեղաշարժ լիներ, ապա Պուտինը ընդամենը մի քանի ժամով չէր ժամանի Երևան, նաև իր հետ կբերեր մեծ պատվիրակություն, այդ թվում՝ գործարարների, իսկ պատվիրակության անդամները Երևանում բարձր մակարդով պաշտոնական հանդիպումներ կունենային և այլն։

Ըստ էության, Պուտինի՝ Երևան այցելությունը որևէ գործնական հետևանք չունեցավ, ավելին՝ ռուսական կողմում ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահության դրսևորումները շարունակվում են, ինչի մասին են վկայում նաև ռուսական լրատվամիջոցների շարունակվող անդրադարձները Փաշինյան-Պուտին հանդիպումներին այն տեսանկյունից, թե դրանք ուղղակի արարողակարգային բնույթ են ունեցել։

Ուշագրավ է նաև, որ օրերս Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովին Փաշինյանը ներկա չէր, ու համաժողովին ներկա Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն փորձեց օգտագործել այդ հարթակը Ադրբեջանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, այլև խիստ հակահայկական հայտարարություններ արեց, իսկ Հայաստանի կողմից համաժողովում ներկայացուցիչ չկար, որ տեղում պատասխաներ Ալիևին։

Ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը ոչ միայն խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, այլև իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը։

Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ, այլապես իրադրությունը դասավորվում է ոչ Հայաստանի օգտին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan