Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. ուղիղ
Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման սկզբում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ սա վարչապետի հետ խմբակցության հերթական հանդիպումն է, հետևաբար հանդիպման օրակարգը հստակ ասել չի կարող:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: