Վայոց Ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նանե Ասատրյանը
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:
Аysor.am-ի տեղեկություններով՝ մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխմարզպետ Նանե Ասատրյանի վրա:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետը հրաժարական տալու խոստում էր տվել սպայի դաժան ծեծի միջադեպից հետո, որի հետևանքով կալանավորվել են նրա օգնականն ու եղբայրը:
Թեև Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը միջադեպին, սակայն իրավապահները դեռ ուսումնասիրում են միջադեպի մանրամասները: Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ միջադեպը գրանցվել է Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: Ըստ քննչական կոմիտեի, մարզպետի օգնականը բռունցքով հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։