Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նա մասնավորապես ասել է.
«Այսօրվանից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը»: