Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը NEWS.am-ին հաստատեց Տարաքծային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
Նա նշեց, որ իրենք համապատասխան կարգով դիմումը կներկայացնեն վարչապետի աշխատակազմ:
Նշենք, որ մարզպետերին նշանակում եւ ազատում է ՀՀ վարչապետը: