«Կոկա-Կոլա»-ն օվկիանոսներից դուրս բերված պլաստիկ թափոններից վերամշակված շիշ է ներկայացրել
Ամերիկյան «Կոկա-Կոլա» ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է օվկիանոսներից դուրս բերված պլաստիկից վերամշակված sea green շիշը, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կամավորները պլաստիկ թափոնները հավաքել են Իսպանիայի և Պորտուգալիայի 84 լողափերից, որոնք միավորվել են Միջերկրական ծովում ձկնորսների կողմից հավաքված համանման թափոնների հետ, այնուհետև ենթարկվել են «խիստ վերամշակման»:
Համաշխարհային օվկիանոսներին սպառնացող վտանգի մասին հասարակության իրազեկվածության բարձրացման ֆոնին պլաստիկ թափոնների վերամշակման ծավալները կտրուկ աճել են, գրում է աղբյուրը:
«Կոկա-Կոլա» ընկերության կողմից 300 շշերի նախնական խմբաքանակի պատրաստման համար օգտագործված պլաստիկի մեկ քառորդը ծովային թափոններ են: Ընկերությունը հույս է հայտնել, որ իր բոլոր ապրանքները մի օր կվաճառվեն վերամշակված կամ վերականգնվող նյութերից պատրաստված փաթեթներով:
Ընկերությունը նաև հաղորդել է, որ այս նախաձեռնության շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 200 000 տոննա պլաստիկի օգտագործումը:
«Կոկա-Կոլա»-ն հուսով է, որ սպառողները կսկսեն նկատել պլաստիկ թափոններից պատրաստված շշերը և կիրացնեն դրանք, որպեսզի հաջորդ տարի վերամշակված շշերի քանակությունն ավելանա: