Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
Այս թեմայով
- Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
- Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
- Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
- Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին
Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հեռացրել է ՆԳ նախարար Իսքանդեր Մուլիկովին եւ անմիջապես նիստի դահլիճից կարգադրել հեռանալ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքմենստանի գլխավոր դատախազ Բաթիր Աթդաեւը ներկայացրել է զեկույց Մուլիկովի կատարած չարաշահումների ու խախտումների մասին։ Այս մասին հայտնում է «Ազատլըք» ռադիոկայանը։ Մուլիկովին փոխարինել է Մամմեթխան Չակիեւը, ով մինչ այդ զբաղեցնում էր կառավարության նախագահի տեղակալի պաշտոնը։