Լավ սովորում է նա, ով լավ քնում է
Հազիվ թե արժի ավելորդ անգամ խոսել այն մասին, որ անքուն գլխով մենք վատ ենք ըմբռնում, եւ հաստատ այդ մասին չարժի խոսել աշակերտների եւ ուսանողների հետ։ Սակայն բանը ոչ միայն այն է, թե որքան քնել, այլ՝ երբ, հայտնում է «Գիտություն եւ տեխնիկան»։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները հարյուր ուսանողների բաժանել են հատուկ սարքեր, որոնք կարելի է կրել բազկի վրա եւ որոնց օգնությամբ կարելի է հետեւել, թե երբ է մարդը պառկում քնելու եւ երբ է արթնանում։ Այս սարքերի օգնությամբ հավաքված տվյալները համեմատել են ուսանողների ակադեմիական հաջողությունների հետ՝ նրանք 11 թեսթ, երեք միջանկյալ ստուգողական եւ ամփոփոիչ քննություն են հանձնել «Քիմիայում կիսահաղորդիչների ներդնումը» թեմայով։
Science of Learning ամսագրի հոդվածում ասվում է, որ ամենալավ հաջողությունն ունեցել են ոչ թե նրանք, ովքեր լավ են քնել, այլեւ նրանք, ովքեր նաեւ մինչեւ գիշերվա երկուսն են պառկել քնելու։ Նրանք, ովքեր գիշերվա երկուսից ուշ են պառկել քնելու, միջինում ավելի վատ են սովորել, անկախ նրանից, թե որքան են քնել։ Այսինքն, ուսանողները, որոնք պառկել են քնելու երեկոյան 10-ին կամ 12-ին կամ 1-ին, քնել են օրինակ, յոթ ժամ, ընդհանուր առմամբ միանման լավ են սովորել եւ ավելի լավ նրանցից, ովքեր քնել են նույն յոթ ժամը, սակայն պառկել են երկուսին կամ ավելի ուշ։ Նաեւ, պարզվել է, որ կարեւոր է քնի անընդհատ տեւողությունը՝ եթե մարդը քնել է մե՛կ ութ ժամ, մե՛կ յոթ ժամ, մե՛կ վեց ժամ, ապա եթե նույնիսկ նա քնել է անհրաժեշտ յոթ ժամը, ուսման մեջ ավելի վատ առաջադիմություն է ցուցաբերել, քան նրանք, որ օրեցօր ձգտել են յոթ ժամ քնել։ Եթե ուսանողը քնել է մե՛կ կես ժամ ավել, մե՛կ կես ժամ պակաս, նրա առաջադիմությունը 45 տոկոսով ցածր է եղել, քան նրանցը, ում քնի տեւողության ժամանակի տատանումներն ավելի քիչ են եղել։