1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 նոյեմբերի 2019թ., 00:00
Չինաստանը պատրաստվում է առաքելություն ուղարկել Մարս 2020-ին Ժաննա Ֆրիսկեի քույրը նիհարել է եւ բիկինիով ցույց տվել կազմվածքը Թուրքիան «Իսլամական պետության» 8 գրոհայինների արտաքսում է Գերմանիա և Մեծ Բրիտանիա Ռոք երաժիշտ Ռոդ Սթյուարտը ներկայացրել է իր նախագծած երկաթուղու մոդելը, որի վրա աշխատել է ավելի քան 26 տարի Որքան արժե համաշխարհային աստղերի հետ հանդիպումը Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ Լոբոդան լոգանքից հետո. հետեւորդները հիացած են Դու լեռների արծիվ չես, այլ լեռների ոչխար Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոնը կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» (տեսանյութ) Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Քոչարյանին անվերջ բանտում պահել. ահա՛ Փաշինյանի նպատակը. Հայկ Ալումյան Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում Կոչ ենք անում հայրենի մտավորականներին՝ սատարել երիտասարդներին. մշակույթի գործիչները հայտարարություն են տարածել Արա Վարդանյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ԱՄՆ–ի հետ Հայաստանի ռազմավարական երկխոսությունն արդեն որոշակի արդյունքներ է տալիս.Փաշինյան Հերթական «կաշառքի» փորձը՝ ՍԴ-ին Քննչական մարմինները զբաղվում են Արմավիրոում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին Ինչպես ենք տնօրինում Սևանա լճի ջուրը Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում Ինչպես և որտեղ են նշում Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (լուսանկարներ) ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն Միխայիլ Շուֆուտինսկին հայտնել է՝ երբ տեղի կունենա իր հարսանիքը Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է աշխարհում ԵՏՄ գրավչության աճի մասին Թերապեւտ-շները կօգնեն ԱՄՆ կոնգրեսականներին ազատվել սթրեսից իմփիչմենթի ժամանակ Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել. ԶԼՄ Բրիտանացի գիտնականները պարզել են մեկ տարում մարդկության անհետացման հավանականությունը Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ են ձերբակալվել Քուվեյթի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել Մարիամ Փաշինյանը փչում է 21–ամյակի ծննդյան տորթի մոմը (տեսանյութ) Ֆրանսիան չի կարող շարունակել ձեւացնել, թե ՆԱՏՕ-ում ամեն բան կարգին է. վարչապետ «Բոլոր փարիզեցիներից դուստրս, չգիտես՝ ինչու, հայի ընտրեց». «հայ պապիկ» Դմիտրի Դիբրովը 60 տարեկան է Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍՆ Ֆրանսիայի հարավ-արեւելքում հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ վատ եղանակի պատճառով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն աննախադեպ էր. իրավաբանությունն այս մակարդակին երբեք չէր իջեցվել. Երվանդ Վարոսյան Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով «Այն, որ հայկական կնիքն այստեղ ոչ մի լավ բան չի խոստանում, արդեն պարզ էր». անձնագրում առկա հայկական կնիքի պատճառով ռուս լրագրողը մնացել է ադրբեջանական անցակետում Ռուսաստանում ուսանողը կրակել եւ սպանել է սովորողներից առնվազն մեկին Կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը. նախարար Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից «Կարծում էի՝ բոլորը կողմ կլինեն». Օրինագծի տապալումը Արարատ Միրզոյանի համար անակնկալ է եղել ՀՀ-ից իրականացվող թռիչքների 8 նոր ուղղություն կավելանա. Տաթևիկ Ռևազյան Փաշինյանը խոսեց անկանխիկ դրամաշրջանառությամբ մուրացկանների մասին «Սպայկայի» բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ. Նարեկ Մութաֆյան Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը. Միքայել Մինասյան Վենետիկին, այդ թվում Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները Արա Բաբլոյանին հավանաբար չեն կալանավորել, քանի-որ նա ավելի շատ հեղինակություն ունի. Ա. Բաբայան ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա Կառավարությունը Հայաստանը դրեց նոր պարտքի տակ ՀՀ ԱԳՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը Գիտնականները պարզել են, թե երբ է մարդու մոտ առաջանում արդարության զգացողություն «Խաղաղ պատերազմ» երիտասարդական աշխատաժողովը․ ուղիղ Կլինե՞ն արդյոք նավթավերամշակման գործարաններ Հայաստանում. նախարարի պարզաբանումը «Պատերազմն ավարտված է։ Եթե դու ուզում ես դա». Յոկո Օնոն հայերենով պաստառ է հրապարակել Պարզվում է՝ Նեղոս գետը 6 անգամ ավելի հին է, քան կարծում էին Հոնկոնգում կաթվածահար է հանրային տրանսպորտը, չեն աշխատում շատ կրթօջախներ Ինձ համարում եմ ոչ թե քաղբանտարկյալ, այլ պատանդ. Արսեն Բաբայան «Դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն». Վարչապետը՝ «օդի տուրքը» հանելու մասին Նոյեմբերի 17-ին հայաստանցի լրագրողներ են այցելելու Ադրբեջան, պնդում է «Թուրան»-ը Երևանի թիվ 116 դպրոցի բակում դասի ժամին կրակոցներ են հնչել Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում վերջին տարիներին զուտ ներդրումները ՀՆԱ-ի հանդեպ կազմել են 17-18 տոկոս. նախարար ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու աղմկահարույց նախագիծն ընդունվեց Ավելի քան 325 մլն դրամ՝ ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպելու համար Կհամարեմ, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կազատվենք ժանգոտ «բուտկաներից» եւ մեքենաների «ռամաներից» Փաշինյանն վարձահատույց է լինում իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին. Ղազինյան Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում է Աթոռ՝ Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Արցախի հարցում բուռն, չերևացող գործընթաց է գնում. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թայլանդի բռնցաքամարտի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում (տեսանյութ) Եվրո-2020․ Օրվա հանդիպումները
Հարցում

Կառավարող կուսակցության քաղաքական գործիչների ճնշման ներքո նյութեր են նախապատրաստվել եւ քրեական գործ է հարուցվել

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի հիմքում դրվել է ոմն Պավել Անդերսոնի հարցազրույցը՝ 2012 թվականի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴի վճիռների համաձայն տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, մեջբերելով 2012թ. Անդերսոնի հարցազրույցը, ներկայացրել էր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների իբր կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու «սխեմաները»: Պատգամավորի տեսակետը սկսեցին տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։

Գործում է արդեն դասական սխեմա՝ իշխանական լրատվամիջոցում տպագրվում են մեղադրական նյութեր, որոնք իրենց մեջ արդեն իսկ մեղավորներ և դատավճիռներ են պարունակում, հետո «իմքայլական» որևէ մեկը դիմում է դատախազություն։

Գործընթացն ակնհայտ ուղղորդվում է կառավարող քաղաքական ուժի կողմից: Այսպես, քրեական գործը հարուցվել է կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի հայտարարության հիման վրա: Քրեական գործի՝ այսպես կոչված նյութերը նախապատրաստվել են կառավարող կուսակցության քաղաքական գործիչների ճնշման ներքո, ինչպես նաև փաստացի հանդիսացել են սեպտեմբերի 2-ին Ջուլհակյանի և Շուշանյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի պատասխանը:

Նշյալ Պավել Անդերսոնը, սակայն Ռուսաստանի կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ խոշոր խարդախության համար։ Ըստ ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում եղած համապատասխան տվյալների ազգությամբ ադրբեջանցի է։ Պավել Անդերսոնը տարբեր երկրներում ներկայացրել է տարբեր փաստաթղթեր և ներկայացել է տարբեր անուններով։ Տարբեր աղբյուրների համաձայն նա եղել նաև Պավել Հակոբյան, Պետրոս Անդրեասյան ... գուցե և այլ անուններ, հիմա էլ՝ Պավել Անդերսոն։

ՀՀ դատախազությունը «Իմ քայլական» պատգամավորի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցում, հիմքում ունենալով մի միջազգային խարդախի հարցազրույցը։ Սա նոնսենս է։ Այդ խարդախը խնդիր է դրել վարկաբեկել ՀՀ պետական համակարգը, և «Հայաստան համահայկական» հիմնադրամը։

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.

1. Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։

2. Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։

3. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։

4. Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։

ՀՀ Ոստիկանությունից ստացվել է հետևյալ պատասխանը. «Ձեր կողմից ներկայացված հարցման կապակցությամբ պարզաբանում ենք.
ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնի վերաբերյալ հայցվող տեղեկությունների առնչությամբ փաստական հանգամանքներին իրավաբանական վարչությունը չի տիրապետում:

Այնուամենայնիվ, ձևավորված պրակտիկայի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մի շարք դրույթների մեկնաբանության համաձայն՝ հայտնում ենք, որ հետևյալ տվայլները կազմում են անձի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի բաղադրիչներ և նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով առանց այդ անձի համաձայնության չեն կարող փոխանցվել երրորդ անձանց.

1. Անձի նկատմամբ նախկինում հարուցված քրեական գործերի /կամ հոդվածների/, ինչպես նաև այդ գործով նրա դատավարական կարգավիճակի մասին տեղեկություններ:

2. Նախկինում անձի հետախուզման մեջ գտնվելու, այդ թվում՝ հայտարարված հետախուզման հիմքերի /քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների/վերաբերյալ տեղեկություններ:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ անձի նկատմամբ գործող հետախուզումը չի պարունակում գաղտնի տեղեկություններ, հակառակը՝ այն հրապարակային է, կարծում ենք, որ ներկա պահին Պ. Անդերսոնի նկատմամբ գործող հետախուզման առկայության դեպքում այդ տվյալների տրամադրումը մերժելու հիմքեր առկա չեն:

Ինչ վերաբերում է Պ. Անդերսոնի գտնվելու վայրի կամ նրան հայտնաբերելու և ՀՀ վերադարձնելու ձեռնարկած միջոցառումների առնչությամբ տեղեկություններին, ապա դրանց վերաբերյալ հայցվող տվյալների տրամադրման իրավաչափությունը ենթակա է քննարկման ըստ դրանց բացահայտ կամ գաղտնի լինելու փաստական հանգամանքների»:

Ոստիկանության պատասխանը նույնպես բազմաթիվ հարցեր թողնում է անպատասխան: Փաստորեն իրավապահները չեն տիրապետել փաստական տվյալներին առ այն, որ Անդերսոնը հետախուզման մեջ է, ադրբեջանցի է, միջազգային խարդախ… բայց քանի որ պատվերը եղել է «Իմ քայլից», ստիպված են եղել գործ հարուցել և ձեռքն ընկնել կրակը:

Իրավապահ մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այն հանգամանքին, որ հոդվածում Պավել Անդերսոնի ներկայացրած տեղեկատվությունը չի կարող արժանահավատ համարվել կամ ճշմարտացի լինել մի շարք պատճառներով.

⁃ Նա գտնվում է հետախուզման մեջ այլ պետության կողմից, այս դեպքում Ռուսաստանի Դաշնության՝ խարդախության համար: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ հասնելուց հետո նա փոխել է իր անձնական տվյալները և նոր միայն ժամանել Հայաստան 2000-ականների կեսերին: Ինչո՞ւ է նա փոխել իր անձնական տվյալները, ի՞նչ կարգավիճակում է նա գտնվել ԱՄՆ-ում, ո՞ր երկրի քաղաքացի էր մինչև Պավել Անդերսոն դառնալը:

⁃ իր տվյալներով, որը ներկայացրել է սոցցանցերում, նա ծնունդով Մարտունի քաղաքացի է, իսկ ՌԴ ՆԳՆ տվյալներով ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Բաքու մայրաքաղաքում:

⁃ Միայն այս հակասական տեղեկությունները բավարար են համապատասխան ստուգումներ անցկացնելու համար, քանի որ լինելով միջազգային հետախուզման մեջ, նրա տվյալները հավանորեն հասանելի են նաև մեր իրավապահներին: Ոչ ոստիկանության հայտարարությունում, ոչ դատախազության հայտարարությունում այս հանգամանքները նշված չեն, կարծես դրանք գոյություն չունեն, իսկ Անդերսոնի ասածները միակ և անհերքելի ճշմարտությունն են:

«Իմ Ձայնը» նախագիծ

website by Sargssyan