ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է. Գագիկ Ծառուկյան
ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվարկել, իսկ այսօր ներկայացված հիմնավորումները շատ թույլ են, հիմնական դրույթները թերի են, կա ժամկետների խախտում։ Բացի դրանից, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ-ի որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը Սահմանադրական դատարանն է։ Դրա համար մենք մեր խմբակցությամբ որոշել ենք, որ չենք մասնակցելու քվեարկությանը»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։