Մարսի վրա կյանքի հետքերի հայտնաբերումից մեզ ընդամենը մի քանի տարի է բաժանում
Ֆիզիկոս Ջին Գրինը հավատում է, որ Մարսի վրա կյանքի հետքերի հայտնաբերումից մեզ բաժանում է ընդամենը մի քանի տարի, որպեսզի պատրաստվեն եւ այդ մոլորակ ուղարկվեն NASA-ի եւ ESA-ի ամենագնացները։ Սակայն եթե դրանք իրոք այնտեղ ինչ-որ բան գտնեն, հետեւանքները կարող են աներեւակայելի լինել, Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։
«Դա հեղափոխություն կլինի,- ասել է Գրինը,- Կսկսվի մտքի բոլորովին այլ ձեւ։ Ես չեմ կարծում, թե մենք պատրաստ ենք արդյունքների։ Մենք պատրաստ չենք։
NASA-ի մարսագնացը, որի թռիչքը պլանավորված է հաջորդ տարի, կդառնա առաջին սարքը, որը կհավաքի մարսային հողի նմուշները եւ դրանք Երկիր կուղարկի։ Եթե գիտնականները կյանքի կենսաբանական հետքեր գտնեն, այդ բացահայտումները կցնցեն աստղակենսաբանությունը, հայտնում է HighTech+-ը։
«Այնուհետեւ մի ամբողջ շարք այլ գիտական հարցեր կառաջանան՝ նմա՞ն է արդյոք այդ կյանքը մերին, որքանո՞վ ենք մենք մոտ»,- ասել է Գրինը։
Եթե նոր մարսագնացները հաստատեն, որ Մարսի վրա երբեւէ ջուր է եղել, իսկ դա կարող է տեղի ունենալ վայրէջքից մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս հետո, սահմանները, հնարավոր է, ընդլայնվեն, եւ այն ինչ նախկինում առասպել էր համարվում, գիտական փաստ կարող է դառնալ։