Կալիգուլայի թանկարժեք քարով մատանին կվաճառվի Լոնդոնում կես միլիոն ֆունտ ստերլինգով
Հազվագյուտ 2000-ամյա թանկարժեք քարով մատանին, որը ենթադրաբար պատկանել է հռոմեական կայսր Կալիգուլային, վաճառքի է հանվել աճուրդում, գրում է Daily Mai-ը:
Պարբերականը պնդում է, որ մատանին շափյուղյա է, սակայն դատելով արտաքին տեսքից՝ խոսքը վերաբերում է, ամենայն հավանականությամբ, լեռնային բյուրեղին:
Մատանին գնահատվում է կես միլիոն ֆունտ ստերլինգ եւ կներկայացվի Լոնդոնում Վարցկի թագավորական ոսկերչի կողմից:
Մատանու քարին փորագրված է կանացի կիսադեմ, որն, ըստ պարբերականի, ենթադրաբար պատկանել է Կալիգուլայի վերջին տիկին Միլոնիա Ցեզոնիային: Ըստ որոշ պատմական տեղեկությունների՝ նա այնքան գեղեցիկ էր, որ Կալիգուլան ցուցադրել էր նրան մերկ վիճակում իր զորքին:
Կալիգուլան կառավարել է Հռոմեական կայսրությունը մ.թ. 37 թվականից 4 տարի շարունակ մինչեւ իր սպանությունը: Միլոնիա Ցեզոնիան սպանվել է անմիջապես ամուսնու մահից հետո: