Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել Արցախ այցելելիս առաջնորդվել «Ադրբեջանի օրենսդրությամբ»
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի ու Վրաստանի օրենսդրություններով, քանի որ «Ուկրաինան անփոփոխ աջակցում է Ադրբեջանի ու Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»: Այդ մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Երկրի ԱԳՆ-ն նշում է, որ «տվյալ օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական ու քրեական պատասխանատվության»: