Հայ ռեյնջերը Ջավախքի ազգային պարկում վարդագույն ֆլամինգո է հայտնաբերել
Ջավախքի ազգային պարկում վարդագույն ֆլամինգո է հայտնաբերվել, հաղորդում է Առաջին ալիքը՝ հղում անելով Վրաստանի հատուկ պահպանվող տարածքների հարցերով գործակալությանը:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ թռչունների տվյալ տեսակը չի բնակվում այդ շրջանում, եւ, հավանաբար, ֆլամինգոն հետ է մնացել չվախմբից:
Ֆլամինգոն հայտնաբերել է ռեյնջեր Գագիկ Միկոսյանը, որը թռչնին առաջին օգնություն է ցուցաբերել:
Գործակալության տեղեկություններով՝ դա առաջին դեպքը չէ. ավելի վաղ՝ 2016-ին, ազգային պարկում ֆլամինգո էին հայտնաբերել: