Գագիկ. Խաչատրյանն ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը (տեսանյութ)
Այս թեմայով
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
- Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Վերաքննիչ քրեական դատարանը Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ ժամը 09։30-ին։ Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել դատական նիստին, իսկ այս պահին ԱԱԾ մեկուսարանում է,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախկին նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը:Գ. Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և գումարի փոխանցումն ընդամենը հավաստումն է այն բանի, որ նա պատշաճ վարքագիծ է դրսևորում, ու եթե անգամ քննությամբ հաստատվի նրան վերագրվող արարքն, արդեն իսկ առկա է երաշխիք այն մասին, որ հանցագործությամբ պատճառված վնասը կարող է փոխհատուցվել»,-ասաց Սարգսյանը:
Սարգսյանը նշեց նաև, որ պաշտպանները գործը քննող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին։