Ինչպես է Զելենսկիի մամուլի խոսնակը հրում լրագրողին
Համացանցում է հայտնվել այն միջադեպի տեսանյութը, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակ Յուլյա Մենդելը հրում լրագրողին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է Մենդելը փակում լրագրողի ճանապարհն ու ձեռքերով պահում նրան, երբ վերջինս ցանկանում է մոտենալ և հարց ուղղել Ուկրաինայի առաջնորդին:
Ավելի վաղ Մենդելը հայտարարել էր, որ չի հրել, այլ փորձել է կանգնեցնել լրագրողին: «Ուզում ենք քաղաքակիրթ պահվածք, եկեք գնանք քաղաքակիրթ ճանապարհով, մի հարձակվեք պատվիրակության վրա`հանուն գեղեցիկ նկարի»,- ասել էր նա: