Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ողջ մնալու հավանականությունը, ըստ բժիշկների, 0.01% է. փոխգնդապետ Կարեն Մանուկյան
Վայոց Ձորում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շատ ծանր է, ողջ մնալու հավանականությունը, ըստ բժիշկների, 0.01% է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է պահեստազորի փոխգնդապետ Կարեն Մանուկյանը, ով Մխիթարյանի ընկերների հետ միասին Կենտրոնական զինվորական հոսպիտալ էր գնացել՝ փոխգնդապետի հարազատներին իրենց զորկակցությունը հայտնելու համար:
«Բոլորս պետք է Աստծուն աղոթենք, Աստծուց է կախված: Բժիշկներից ոչինչ կախված չէ: Հոսպիտալի բժշկական անձնակազմը ամեն ինչ անում է, որ Արայի կյանքին վտանգ չսպառնա»,- ասաց Մանուկյանը: