Դեսանտավորման ժամանակ երկու մարտական մեքենա մետաղաջարդոնի է վերածվել (տեսանյութ, լուսանկարներ)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է , թէ ինչպես է Կենտրոն-2019 զորավարժությունների ժամանակ դեսանտային զորքերի երկու մարտական մեքենա կործանվում:
РИА Новости- ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրենբուրգի շրջանում: Վայրեջքի ժամանակ պարաշյուտների չբացվելու պատճառով զրահամեքենաները մեծ արագությամբ բախվում են գետնին և վերածվում մետաղի ջարդոնի: