Ռուսաստանը 12 անուն զինատեսակի արտադրություն է դադարեցրել
12 անուն զինատեսակի արտադրություն է դադարեցվել Ռուսաստանում՝ Սիրիայում դրանց անհաջող փորձարկումներից հետո։ Եվս 300 անուն զինատեսակ էլ արդիականացվել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն։
Ինչպես փոխանցում է «Московский комсомолец»-ը, այդ տասներկու անուն զինատեսակները համարվել են հեռանկարային ռուսական զինված ուժերի զինանոցի համալրման համար։