Եթովպիայում բնակիչներն ամեն ամիս մի օր ազատում են փողոցները մեքենաներից և մարմնամարզություն անում (տեսանյութ)
Կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, առանց մեքենաների երթևեկության համաշխարհային օրն է, սակայն Եթովպիայում դա տեղի է ունենում ամեն ամսվա վերջին կիրակի օրը:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, առանց մեքենաների առաջին օրն աֆրիկյան երկրում նշվել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ խրախուսելու առողջ ապրելակերպը և նվազեցնելու օդի աղտոտվածությունը սովորաբար խցանումներով լի փողոցներում:
Այժմ ավելի քան 20 եթովպիական քաղաքներ մասնակցում են համընդհանուր միջոցառմանը: Կառավարական ծրագրի համաձայն ամիսը մեկ անգամ մեքենաներից ազատված փողոցներում մարդիկ մարմնամարզություն են անում և առողջ ապրելակերպ քարոզում:
Բնակիչները կոչ են անում նման օրերը շաբաթական դարձնել մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ մեքենաների հոսքը շատ ավելի մեծ է և օդի աղտոտվածությունը բնակիչներն անձամբ են զգում: