Մերձմոսկվայում ձյուն է տեղացել
Մերձմոսկովյան տարածաշրջանում այսօր տեղումներ են գրանցվել անձրևի և ձյան տեսքով՝ տեղ-տեղ ուղեկցվելով կարկուտով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ արևային եղանակը Մերձմոսկվայում կտրուկ փոխվել է անձրևի, որն էլ կամաց-կամաց վերածվել է ձյան: Ձյունն անմիջապես հալչում է:
ՌԴ Հիդրոմետկայանն ավելի վաղ նախազգուշացրել էր Մոսկվայում և մարզում եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակի մասին:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ձյան տեղումներ կլինեն նաև Մոսկվայում , իսկ երկուշաբթի առավոտյան մոսկվացիները կկարողանան ձյունապատ փողոցներ տեսնել: