Վայոց Ձորի մարզպետը, իհարկե, ոչնչում մեղավոր չէ (Տեսանյութ)
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը ծեծելով զինվորականին հասցնում է կոմայի, իսկ նա նայելով լրագրողների աչքերին ասում է, թե այդ զինվորականն է սայթաքել եւ ընկել աստիճաններից:
Եւ իհարկե, մարզպետը, որը որոշ վկայությունների համաձայն, ներկա է եղել այդ դաժան տեսարանին, ասում է, թե ինքը եւ իր օգնականը ոչնչում մեղավոր չեն: