Բժիշկներն ասում են՝ միայն հրաշքը կփրկի հայկական բանակի 27 տարվա սպային (տեսանյութ)
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Նա կոմայից դեռ դուրս չի եկել: Բժիշկներն ասում են՝ միայն հրաշքը կփրկի հայկական բանակի 27 տարվա սպային:
Փոխգնդապետին սեպտեմբերի 18-ի գիշերը ծեծել են Եղեգնաձորում: Այս գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը: Զինվորականի մայրը պնդում է, որ ծեծին ներկա է եղել մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նա մեքենայից է հետևել տեղի ունեցողին: