Իրանը կոչնչացնի յուրաքանչյուր երկիր, որը հարձակում կգործի իր դեմ. բարձրաստիճան պաշտոնյան արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը
Իրանը պատրաստ է ոչնչացնել ցանկացած երկիր, որը հարձակում կիրականացնի իր տարածքի ուղղությամբ: BBC News-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյան:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը ԱՄՆ-ին և նրա դաշնակցներին նախազգուշացրել է «ուշադիր լինել և սխալներ թույլ չտալ»:
Այս նախազգուշացումը հետևել է ԱՄՆ-ի հայտարարությանը, որի համաձայն Միացյալ Նահանգները մտադիր է զորք ուղարկել՝ աջակցելու Իրանի հակառակորդ Սաուդյան Արաբիային:
ԱՄՆ-ն և Սաուդյան թագավորությունն Իրանին մեղադրում են սաուդյան խոշորագույն նավթային ընկերության նավթահանքերի դեմ իրականացված հարձակման համար: Իր հասցեին հնչող մեղադրանքն Իրանը հերքում է: Նշվում է, որ պատասխանատվությունը ստանձնել են Իրանի աջակցությունը վայելով Եմենի հուսիթ ապստամբները: