Պուտինը շնորհավորել է Անկախության տոնը
ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է՝ Անկախության տոնի առթիվ:
Ռուսաստանյան պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը նաեւ ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային եւ բարեկամական բնույթը, որը հիմնվում է դարավոր ավանդական բարեկամության, հոգեւոր արժեքների նմանության եւ փոխադարձ հարգանքի վրա:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանա քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում:
Top-News.am