Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել
Հարցում

Վստահ եմ, որ սրբորեն կվերաբերվենք անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը. Ս. Սարգսյան

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
21 Սեպտեմբեր 2019 | 10:100
Facebook Twitter
Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի:

Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:


Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan